«Թուրքական ներխուժումը հակասում է Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը». Ասադ

Լուրեր

27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
Բոլորը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն իտալական «Rai News 24» հեռուստաընկերության եթերից անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողությանը: Խոսել է նաև Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորումից. փոխանցում է ermenihaber-ը:

«Թուրքիայի կողմից բռնազավթված է Սիրիայի հյուսիսային հատվածը: Քաղաքական առումով կարող ենք ասել, որ Սիրիայում իրավիճակն ավելի է վատացել, քանի որ սիրիական ճգնաժամին միջամտող դերակատարների թիվն աճել է` ճգնաժամը երկարացնելու և հյուծիչ պատերազմի վերածելու նպատակով»:

Լրագրողի «Ռուսաստանը Թուրքիայի հետ սակարկություններ է անում որոշ շրջաններում, որոնք Սիրիայի տարածքներ են համարվում: Ինչպե՞ս կգնահատեք դա» հարցին ի պատասխան` Ասադն ասել է, որ դա կնշանակի, որ Ռուսաստանը աջակցում է Թուրքիայի հարձակումներին, ինչը ճիշտ չէ:

«Ռուսները ցանկացել են ձևացնել, որ թուրքերին համոզում են դուրս գալ Սիրիայից: Նրանք չեն աջակցում թուրքերին: Ասադի խոսքով` այժմ Սիրիայի վիճակը «վատից ավելի լավ է»:

Ինչ վերաբերում է Սիրիա թուրքական ներխուժմանը, Ասադն ընդգծել է, որ այն հակասում է Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Նա նկատել է նաև տվել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կապեր ունի այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, «Ալ-Նուսրան», «Էհրար ալ-Շամը»: