«Ռեստարտ» խմբի անդամների գործով նիստը հետաձգվեց

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, կայացավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանն ընդդեմ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների» գործով դատական առաջին նիստը։

Դատավոր Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ «Ռեստարտ» խմբի անդամների փաստաբան Կարապետ Բադալյանը հայտնել է, որ այլևս չի ներկայացնելու նախաձեռնության անդամների շահերը։

Ամբաստանյալների պաշտպանությամբ կզբաղվեն Ինեսսա Պետրոսյանը և Կարեն Մեժլումյանը։

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամներից Դավիթ Սիմոնյանն իրեն մեղսագրված մեղադրական եզրակացությանը չէր ծանոթացել։

Ըստ մեղադրական եզրակացության՝ 6 երիտասարդները, նախնական համաձայնության գալով 2019թ. մարտի 4-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեում փորձել են առևանգել Նարեկ Մալյանին, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով:

Գործով ամբաստանյալի կարգավիճակում են Դավիթ Պետրոսյանը, Գարիկ Միսկարյանը, Յուրի Ավագյանը, Դավիթ Սիմոնյանը, Հրաչյա Խլղաթյանը, Արամայիս Պետրոսյանը:

Երիտասարդները պնդում են, թե ցանկացել են Մալյանին աղբամանը նետել իրենց հասցեին անվայել արտահայտություններ հնչեցնելու համար։

Լիլիթ Շաբոյան