«Արցախի հարցով բանակցություններում թելադրողը հիմա Հայաստանն է». Մանվել Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
Բոլորը

Ռազմավարական և ազգային հետազոտությունների ազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ նշեց, որ Ադրբեջանի տարածած փաստաթուղթը, որով փաստացի վերջինս հայտարարել է, թե բանակցություններով առաջարկված տարբերակները, այդ թվում՝ Մադրիդյան սկզբունքներն անընդունելի են իրենց համար: «Որովհետև պարզ ու հստակ գրել են իրենց սկզբունքները, հերթականությունը, թե ոնց պիտի ամեն ինչ հանձնվի Ադրբեջանին»,- ասաց քաղաքագետը։

Մինչդեռ Մինսկի խումբն իր հայտարարության մեջ հիշեցրել է իրենց առաջարկած սկզբունքները՝ հույս հայտնելով, որ կողմերը նախապայմաններ չեն դնի։

«Դա պարզ վերաբերվում է Ադրբեջանին, քանի որ իրենց տարածած փաստաթուղթը նախապայման էր»,- նշեց Մանվել Սարգսյանը՝ հավելելով. «Շատ էական է, թե Ադրբեջանն ի՞նչ պատասխան կտա՝ ընդունո՞ւմ է, թե՞ պնդում իր մոտեցումը։ Դա դեռ չկա»։

Հայաստանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ Բրատիսլավայում Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը քննարկվել են հրադադարի ամրապնդման, վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչպես նաև հաջորդ տարվա սկզբին համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերը:

«Ադրբեջանին փորձում էին հասկացնել, որ իր առաջարկները որևէ կապ չունեն բանակցությունների հետ»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով. «Ադրբեջանի այս քայլի պատճառն այն է, որ նա որևէ բան խոսելու, առաջարկելու չունի։ Ապրիլյան պատերազմից հետո վերջացել է Ադրբեջանի համար այդ լյուֆտը։ Այն, ինչ առաջարկվում է Ադրբեջանին, չի ընդունում, բայց որևէ բացատրություն տալ չի կարող»:

Ըստ Սարգսյանի՝ Ադրբեջանը գրեթե 2 տարի է՝ չի կարողանում սահմանին կրակել։ «Առաջ շատ լավ անում էր դա և շատ մեծ դիվիդենտներ էր ստանում իր ռազմական դիվանագիտության շրջանակում։ Հիմա, քանի որ դա շատ ակտուալ է դարձել և Հայաստանը ԵԱՀԿ նախարարական ժողովում պաշտոնապես պահանջել է, որ այդ մեխանիզմները ներդրվեն, ամեն կրակոց ակտուալ է դարձնում այս խնդիրը։ Դրա համար Ադրբեջանը պաշտպանողական դիրք է ընդունել»,- տեսակետ հայտնեց նա։

Մանվել Սարգսյանի խոսքով՝ բանակցություններում այժմ ստեղծվել է մի վիճակ, երբ  Ադրբեջանին չեն էլ հարցնում՝ ուզո՞ւմ է վերոնշյալ մեխանիզմների կիրառումը, թե՞ չի ուզում։ «Սա բարդ վիճակի մեջ է դրել Ադրբեջանին, որովհետև նման մեխանիզմներ կիրառելը տեխնիկական խնդիր չէ, բանակցային փիլիսոփայության փոփոխություն է։ Նախկինում պատասխանատվություն երբեք չի եղել. ուզում ես կրակի, ուզում ես՝ մի կրակի։ Բայց հիմա այդ մեխանիզմները կկիրառվեն, որ ֆիքսեն, և դրանից հետո որոշում ընդունվի: Ադրբեջանը ո՛չ կրակել է կարող, ո՛չ խոսել։ Փուչ թուղթ է ներկայացնում։ Պետք է  մինչև վերջ սեղմել, պարտադրել։ Թելադրողը հիմա Հայաստանն է ու շատ վաղուց»,- ասաց քաղաքագետը։

Հարցին՝ ՀՀ նախկին իշխանությունը մեղադրում է ներկաներին, թե նրանց  քաղաքականության արդյունքում բանակցությունների մասնակիցները հրաժարվել են Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, փաստորեն, դա այդպես չէ՞ր, քաղաքագետը պատասխանեց. «Նախկին իշխանությունները շատ մեծ պրոբլեմ ունեն. իրենց բանակցությունները բերել են Ապրիլյան պատերազմի։ Սա շատ լուրջ խնդիր է»:

Մանվել Սարգսյանը կարծում է, որ հակառակը, նախկին իշխանություններն իրենք են  Սանկտ Պետերբուրգում սառեցրել այդ մեխանիզմների կիրառումը։

Այսօր հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ում Հայաստանը կրկին դեմ է քվեարկել Ղրիմի դեօկուպացիայի մասին ՄԱԿ-ի բանաձևին՝ աջակցելով Ռուսաստանին: «Ես ընդհանրապես նման քայլի չէի գնա, դուրս կգայի պատշգամբ, կծխեի»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով. «Ինձ հետաքրքրում է, թե դրա դիմաց Հայաստանն ինչ է  ստանում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան