«Եթե Մեհրիբան Ալիևան ուզում է Արցախում երաժշտություն լսել,պետք է հրավիրեն, այլ ձևով չի կարող գալ». Հովհ. Իգիթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
10.12.2019 | 16:30ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, թե ինչ վերաբերմունք ունի Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ Ադրբեջանի նախագահի տիկնոջը Հայաստան հրավիրելու առաջարկին։
Նա դա նորմալ է համարում՝ հաշվի առնելով ադրբեջանական կողմից Հայաստանում կամ Արցախում թեյ խմելու ցանկության պարբերաբար արտահայտման ֆոնին։
«Եթե Մեհրիբան Ալիևան ուզում է Արցախում երաժշտություն լսել, պետք է որևէ մեկը հրավիրի, այլ ձևով նա չի կարող գալ»,- ասաց Իգիթյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի տիկինը հայտարարել էր, թե իր երազանքն է Արցախում ադրբեջանական մուղամ լսել։
Իգիթյանի հետ հարցազրույցը՝ տեսանյութում: