Փաշինյանը նոր նշանակումներ է արել
Քաղաքականություն
10.12.2019 | 14:00ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով նշանակումներ են արվել:
Ըստ այդմ՝
Վահե Դանիելյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ,
Շաքե Մեժլումյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար:
Վարչապետի մեկ այլ որոշմամաբ էլ Գագիկ Մանոյանը կշարունակի զբաղեցնել միջուկային անվտանգության կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ մինչև 2021 թվականի փետրվարի 7-ը: