Մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը

Լուրեր

18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
18.11.2026 | 20:30
Այժմ Պուտինի աչքերում Փաշինյանն օրինական ընտրված վարչապետ է. Ալեքսեյ Վենեդիկտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:17
Ալեն Սիմոնյանն ու ԵՄ պատվիրակությունը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը
18.11.2026 | 20:16
ՌԴ դատախազությունն առաջարկել է կարճել Խաչատուրյան քույրերի դեմ քրեական գործը
18.11.2026 | 20:04
Ջանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհին թույլ ձյուն է տեղում
18.11.2026 | 20:00
Վտանգավոր է Գրիգորյանի առաջարկած ռեգիոնալ ինտեգրացիան, ծուղակ կլինի՝ Արևմուտքից մեկուսանալ, մնալ ավտորիտարների պլատֆորմում․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 19:48
«Չեք աճել այդքան, որ Վասիլիչին ճանաչեք»․ Փաշինյանը՝ Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 19:38
Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի անհայտ կորած անձանց հարցերով հանձնաժողովի ներկայացուցչին
Բոլորը

Մահացել է ռուս պետական և քաղաքական գործիչ, Մոսկվայի երկարամյա քաղաքապետ Յուրի Լուժկովը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

84-ամյա Լուժկովը մահացել է գերմանական Մյունխենում, որտեղ նա գտնվում էր սրտի վիրահատության նպատակով:

Նշենք, որ Յուրի Լուժկովը Մոսկվան ղեկավարել է 1992-2010 թվականներին: 2010-ի աշնանը նա հեռացվել է պաշտոնից՝ նախագահ Մեդվեդևի «վստահությունը կորցնելու հետ կապված»: 2016 թվականի սեպտեմբերի 21-ին, սակայն, 80-ամյակի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Յուրի Լուժկովը պարգևատրվել է Հայրենիքի առջև ծառայությունների համար շքանշանով:

Նշենք, որ Յուրի Լուժկովը Երևանի պատվավոր քաղաքացի էր (2002թ.), արժանացել էր Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի (2003թ.):