Աննա Հակոբյանն այցելել է Մարտունի քաղաքի «Ոսկեփորիկ» մանկական զարգացման կենտրոն

Լուրեր

03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից տեղեկացնում են, որ «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա  Հակոբյանը դեկտեմբերի 9-ին այցելել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Ոսկեփորիկ» մանկական զարգացման կենտրոն:

Կենտրոնում տարատեսակ թերապիաներ են անցնում մանկական ուղեղային կաթված, աուտիզմ և գենետիկ հիվանդություններ ունեցող միչև 18 տարեկան ավելի քան 180 երեխաներ: Կենտրոնի հիմնադիր Էկա Հորստկան Աննա Հակոբյանին ներկայացրել է  «Ոսկեփորիկ»-ի երկամյա գործունեությունը, պատմել ծրագրերի և իրականացրած աշխատանքների մասին:

«Դուք ձեր հեքիաթը ստեղծել եք, և շատ շնորհակալություն, որ ինձ մաս դարձրեցիք: Կուզենայի ապրել ձեր հեքիաթում, որովհետև հեքիաթներն ավելի գրավիչ են քան իրականությունը: Դուք ձեր հեքիաթը իրականություն եք դարձրել:  Խոսեցիք ձեր ծրագրերի մասին, խնդիրները շատ են: Միշտ կապ պահպանեք «Իմ քայլը» հիմնադրամի հետ և ինչով կարող ենք՝ կօգնենք կենտրոնին, կօգնենք ձեզ՝ հաջորդ հեքիաթներն իրականություն դարձնելու: Ես ձեզ շատ սիրեցի և հույս ունեմ, որ հաջորդ յուրաքանչյուր հաջողության ու նոր ձեռքբերման ժամանակ ինձ անպայման կհրավիրեք»,- ասել է Աննա Հակոբյանը:

Հանդիպման ընթացքում վարչապետի տիկինը կենտրոնի շահառուների հետ միասին մասնակցել է ջրային արվեստի, որից հետո կենտրոնի ծնողների և երեխաների հետ միասին զարդարել են տոնածառը:

Նույն օրը Աննա Հակոբյանը, համայնքի բնակիչների հրավերով, այցելել է մարզի Մեծ Մասրիկ համայնք:  Համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը այցելել է գյուղի միջնակարգ դպրոց և մանկապարտեզ: Համայնքի բնակիչները պատմել են, թե ինչպես են համախմբվածության միջոցով կարողացել համայնքում բազմաթիվ փոփոխություններ կատարել, որոնց արդյունքում համայնքի միջնոկարագ դպրոցը ջեռքուցվում է, մանկապարտեզը գործում է անվճար և արդեն սպասարկում է 80 փոքրիկի: Զրույցի ընթացքում համայնքի բնակիչները պատմել են Մեծ Մասրիկի ապագայի ծրագրերի մասին: