Դավիթ Սանասարյանն անցնում է բոլոր սահմանները՝ փորձելով ստվերել իր սխալները․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ

– ԱԺ-ում է Ձեր գերատեսչության մշակած հակածխախոտային օրենքի նախագիծը։ Առաջարկվում են նոր սահմանափակումներ։ Ընդունման դեպքում կարգելվի ծխելը փակ և կիսափակ տարածքներում՝ դրանք նաև ժամանցի վայրերն են, ծխախոտի գովազդը կարգելվի։ Ի՞նչ արդյունք եք ակնկալում և ինչպե՞ս է փոխհատուցվելու տնտեսական վնասը, որ, օրինակ, կրելու է բիզնեսը։ 

– Պետք է ֆիքսենք, որ այս օրենքները երբեք վնաս չեն բերում պետություններին, այլ բերում են միայն օգուտ։ Դրանք ընդունվել են աշխարհի զարգացած երկրներում և սահմանափակումներն էլ շատանում են։ Եթե սկզբում միայն ընդունվում էին կրթական, մշակութային, առողջապահական կառույցներում սահմանափակումներ, տեղեր կան, որ նույնիսկ փողոցներում, տներում է արգելված ծխելը։ Սակայն քայլերը պետք է վստահ անենք, և դրանք ուղղված են մեր՝ դեռ ծխել չսկսած բնակչության առողջության պահպանմանը, ինչը բերելու է նաև տնտեսական մեծ արդյունքներ երկրի համար։ Ծխելը մեր մահացության մեջ մեծ մասնաբաժին ունեցող հիվանդությունների պատճառ է։

– Այսպիսի կտրուկ սահմանափակման դեպքում ի՞նչ է լինելու ծխողների իրավունքների հետ։

– Չկա ծխողների իրավունքներ հասկացություն։ Կա մարդու ազատ գործելու իրավունք, որ այո՛, քանի դեռ օրենքով արգելված չէ, դա կարող ես անել։ Մենք օրենքով չենք արգելում ծխելը, մենք ընդամենը սահմանափակում ենք Հայաստանի աշխարհագրական տարածքի փոքր տարածքում։ Խնդրեմ, թող իրենց առողջությունը փչացնեն՝ ո՛չ ուրիշներինը փչացնելով։

– Հաշվի առնելով ԱԺ-ում եղած տրամադրությունները, ելույթները՝ ի՞նչ եք սպասում, կընդունվի՞ այս օրենքը։

– Ցանկացած՝ կողմ կամ դեմ կոճակ սեղմող պատգամավոր թող պատկերացնի թոքի քաղցկեղից, սրտամկանի ինֆարկտից մահացող այն քաղաքացու լուռ հայացքը, որը պետության իր ներկայացուցչից կպահանջի, թե ինչու քայլեր չէիք ձեռնարկում, որ ես այսօր չմահանամ։ Եթե մենք այս հարցին պատասխանենք, ապա քվեարկության պատասխանը ևս միանշանակ է։

– Չարորակ հիվանդությունների վիրահատությունն այս տարվանից անվճար էին բոլորի համար: Ի՞նչ արդյունքներ կան։

– Ունենք տպավորիչ տվյալներ, աճը 300%-ից ավելի է քաղցկեղով հիվանդների վիրահատությունների։ 2018 թվականի 11 ամիսներին եղել է 997 պետպատվերով վիրահատություն, այս տարի եղել է 4․000 վիրահատություն, այսինքն՝ գրեթե 4 անգամ աճել է վիրահատվողների թիվը։ Պետությունը շարունակելու է ներդրումներն այս ոլորտում։

– Այս տարի գործարկվեց սանիտարական ավիացիան։ Ունե՞նք թվեր, քանի՞ մարդու կյանք է փրկվել։ Եվ նոր համալրումներ նախատեսվա՞ծ են։ 

– Հավանաբար՝ չեն ավելանալու ուղղաթիռները, մեկը բավականացնում է։ Ունենք 82 կանչ ապրիլից ի վեր։ Կդժվարանամ փրկված կյանքերի թիվ ասելը, որովհետև դա հեշտ չի գնահատելը։ Կարևոր է այստեղ առողջության վերականգնման աստիճանը։

– Դեղերի մասին նախագիծ ընդունվեց ԱԺ-ում՝ առանց Ձեր առաջարկած կետի առաջարկվում էր պետության կողմից քաղաքացիներին տրամադրվող դեղերի մասին հանրային իրազեկում իրականացնել՝ ըստ անհրաժեշտության։ «Իմ քայլի» պատգամավորների քննադատությունից հետո, թե սա գովազդ է, այս կետը դուրս եկավ։ Ի՞նչ կորցրեց նախագիծը։

– Գիտե՞ք ինչ կորցրեց, որ ես հենց հիմա չեմ կարող ասել դեղի անունը, որ մենք առնելու ենք մյուս տարի քաղաքացիների համար, որը շատ թանկարժեք և կարևոր դեղ է։ Նախարարությունը կորցրեց իր կողմից վարվող քաղաքականությունը պատշաճ ներկայացնելու հնարավորությունը։

– «Իմ քայլի» պատգամավորները բաց հայտարարեցին, որ Ձեր հենարանը չեն այս մասով։ Դուք ասել էիք, որ քաղաքական լուրջ հետևանք է ունենալու։ Ի՞նչ զարգացումներ եղան։

– Հետևանքները պարտադիր չէ, որ լինեն հանրային։ Ինչ-որ ասվեց, կարծում եմ՝ դասական քաղաքականության, պառլամենտարիզմի առումով, թե ինչպես է ձևավորվում իշխանությունը․․․ ոչ մի ընդհանրություն չուներ դրա հետ։

– «Առողջության համապարփակ ապահովագրության» հայեցակարգը ձեռք է բերել ինչպես կողմնակիցներ, այնպես էլ ընդդիմախոսներ։ Հիմնական հարցը, որ հնչում է՝ ինչո՞ւ պետք է աշխատող մարդը վճարի չաշխատող մարդու առողջության ապահովագրության համար։

– Դա շատ կարևոր հարց է։ Մենք հենց հիմա էլ վճարում ենք մեր չաշխատող քաղաքացիների ծառայությունների համար։ Եթե մենք ունենանք ստերիլ հասարակություն, որ բարիքներից օգտվեն միայն այն մարդիկ, որոնք աշխատում են, դա խտրական, նացիստական հասարակություն կարելի է անվանել, որովհետև կստացվի, որ մյուս մարդիկ պետք չեն։ Սակայն այդպես չի կարող լինել։ Եթե մենք հարցն այդպես ենք դնում, պետք է մտածենք՝ ինչ հասարակություն, պետություն ենք ուզում դառնալ՝ սոցիալակա՞ն, թե՞ նացիստական։ Իսկ չաշխատող քաղաքացին պետության կարևոր անդա՞մ է, թե՞ ոչ։ Հարցը չպետք է դրվի այսպես՝ չեմ ուզում վճարել չաշխատող քաղաքացու համար։

– Ըստ Ֆինանսների նախարարության՝ առողջապահությունը Հայաստանի 3 միլիոն քաղաքացիների համար հասանելի դարձնելու համար 250 միլիարդ դրամ է պետք, իսկ բյուջեն տալիս է 109 միլիարդ: Եվ հակադարձ կարծիք է գալիս՝ իսկ որտե՞ղ է պետությունը, կրճատեք ստվերը տնտեսությունում ու գումարն ուղղեք ապահովագրությանը, ինչո՞ւ եք հավելյալ հարկ սահմանում առանց այդ էլ բարձր եկամուտներ չունեցող հասարակությունում։

– Այո՛, դա ոչ ոք չի հերքում, և հիմա այդպես էլ տեղի է ունենում։ Ինչո՞ւ է մեր առողջապահության բյուջեն ունենում էական և կտրուկ աճեր, այդ թվում՝ ստվերի կրճատման, տնտեսական աճի արդյունքում, սակայն մենք ունենալով խնդիր հիմա լուծելու, առաջարկել ենք մեր մոդելը։ 6% հաշվարկված հարկն ընդամենը աղբյուրներից մեկի ցուցադրությունն է։ Կարող են տարբեր մոդելներ, որ հարկ չլինի և մենք չունենանք ապահովագրություն, և ավելացնելով պետական բյուջեի միջոցները՝ ունենանք ապահովագրություն։ Բայց ես վստահ չեմ, որ մենք կհասնենք տեսանելի ապագայում 3 միլիոն քաղաքացու ապահովագրության։

– Օգտվելով առիթից, որ մոտ մեկ ամիս առաջ Դավիթ Սանասարյանն էր հյուրը և Ձեզ վերաբերող պնդումներ են արվել, և դրանից հետո առաջին անգամ եք մեր տաղավարում, կխնդրեմ մի քանի մեկնաբանություն։ Դավիթ Սանասարյանը մեկ անգամ չէ, որ իր դեմ հարուցված քրեական գործում բարձրաձայնել է Ձեր ունեցած դերի մասին։ «Իմ դեմ հետապնդումը տեղի է ունեցել Վանեցյան-Թորոսյան համագործակցության արդյունքում»,- ասում է Սանասարյանը։ Ո՞րն է եղել Ձեր մոտիվը այս պատմության մեջ։

– Ես կցանկանայի, որ ցանկացած անձ իր հետ տեղի ունեցող պրոցեսների մեջ առաջինը հարց տար իրեն՝ ինչո՞ւ է այդ ամենը տեղի ունենում, հետո անհիմն մեղադրանքներ ուղղեր ուրիշներին։

– Դավիթ Սանասարյանը իր տարբերակն ունի, թե ինչ մոտիվ ունեք Դուք։ Ասում է՝ ՊՎԾ-ն պլանավորել էր, և ինքը Ձեզ տեղյակ էր պահել, որ շատ ակտիվորեն ուսումնասիրելու է Առողջապահության նախարարության և նրա ենթակա մարմինների ֆինանսական հոսքերը, օրինականությունը, արդյունավետությունը և այլն։ Սա կարող էր Թորոսյանի համար խոչընդոտ հանդիսանալ։

– Ես ոչ միայն տեղյակ եմ եղել, ես ինքս եմ խնդրել այդ ամեն ինչը սկսել։ Չի կարելի մերկապարանոց հայտարարություններ անել։ Ես ինքս եմ բոլոր կառույցներին  հաղորդումներ տալիս հանցագործությունների կասկածի դեպքում, ինչը նաև ՊՎԾ-ի դեպքում է եղել։ Ուրախ կլինեմ, որ որևէ կառույց գա և ստուգի, եթե ստուգելու բան կա։

– Ըստ Սանասարյանի՝ Դուք ակտիվորեն պաշտպանել եք Սամվել Ալեքսանյանի և Դոն Պիպոյի շահերը, հենց նրանց ընտանիքներին են պատկանում դիալիզի շուկայի 84%-ը։ Ինչպե՞ս եք հակադարձում։

– Ես համարում եմ դա զրպարտանք, բայց չեմ ուզենա դատարան դիմել, որովհետև ժամանակ չունեմ նման անիմաստ գործողություններով զբաղվելու։ Եթե մի հիմք նա ունենար, վաղուց հրապարակած կլիներ, մի հատ ֆոտո՝ իմ ու Սամվել Ալեքսանյանի հետ, չհաշված մեկը, որ արվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում բաժանմունքի բացման ժամանակ արված։

– Խոսելով կոռուպցիայի մասին՝ վարչապետ այսօր ասում է, որ կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ, այն երբեմն գրավիչ և հաճելի տեսք ունի՝ ակնարկելով երբեմն դրա աննկատ լինելը։ Այս համատեքստում հարց, ըստ ՊՎԾ պետի՝ Ձեր կնոջ ղեկավարած կլինիկայի պետական ֆինանսավորումը 150%-ով ավելացել է։ Եթե Դուք նախարար չլինեիք, այսքան մեծ ֆինանսներ կգնայի՞ն Ձեր կնոջ կլինիկա։ 

– Եթե ես նախարար չլինեի, կարող էր 250%-ով աճած լիներ, և երկրորդ՝ Դավիթ Սանասարյանը պարզապես անցնում է բոլոր սահմանները և անձնականի է վերածում՝ փորձելով ստվերել իր կողմից դիտմամբ կամ պատահմամբ թույլ տված սխալները, որ ավելի հեշտ կլիներ ընդունել և անցնել առաջ։ Ինչ վերաբերում է տվյալ բժշկական կենտրոնի պետական պատվերին, ես հիշեցնեմ, որ առնվազն այս պահին ՀՀ-ում այս տարի նախ 10 միլիարդ դրամով աճեց պետական բյուջեի հատկացումները, հետո ևս 8 միլիարդ դրամով, իսկ դա նշանակում է շատ ավելի շատ ծառայութուններ, քան նախկինում, որոնք տրամաբանորեն բաշխվում են բոլոր բժշկական կենտրոններին։ Իսկ, օրինակ, Դավիթ Սանասարյանը չի՞ ասում, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի պետպատվերն աճել է 2 միլիարդ դրամով, կարող է՝ այնտեղ էլ բարեկամ ունեմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան