Շիրակի մարզում կառուցվում են եզակի էկո-հյուրատներ՝ փայտից, ծղոտից ու կավից

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Շիրակի մարզի ամենագեղատեսիլ վայրերից մեկը Արփի լիճն է։ Վերջին տարիներին, Արփի լճի ու ազգային պարկի գրավչության շնորհիվ, զբոսաշրջիկներն ավելի հաճախ են այցելում։ Այստեղ, սակայն, մեծ խնդիր են ենթակառուցվածքների բացակայությունն ու վատ ճանապարհները։ Տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման գործում փորձում է իր ներդրումն ունենալ գյումրեցի Արմեն Իգիթյանը։  Արփի լճի հյուսիս-արևմտյան ափին գտնվող Գառնառիճ գյուղում նա հյուրատներ է կառուցում՝ բացառապես բնական նյութերից։

Արմեն Իգիթյանը երկու տարի առաջ Գյումրիից տեղափոխվել Գառնառիճ է, աշխատում է տեղի ազգային պարկում՝ գիտության ու տուրիզմի բաժնի պետն է։ Տեսնելով զբոսաշրջիկների հոսքը՝ նա որոշել է 2 էկո-հյուրատուն կառուցել, որոնք իրենց տեսակի մեջ եզակի են Շիրակի մարզում։

«Ընդհանուր առմամբ՝ հայ ու արտասահմանցի 6․000 հյուր ենք ունեցել։ Հոսք կա զբոսաշրջիկների, պարզապես քանի որ մնալու տեղ չկա, շատերը գալիս են, հետ են գնում կամ չեն էլ գալիս։ Ճանապարհը հեռու է, բարվոք վիճակում չէ, դրա համար քիչ են զբոսաշրջիկները»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Իգիթյանը՝ հավելելով․ «Անցյալ տարի այստեղ արդեն տուն էի գնել, որոշել էի այն վերանորոգել։ Հետո ինտեգրված գյուղական տուրիզմի ծրագիրը մրցույթ հայտարարեց։ Մրցույթին մասնակցեցի, շահեցի ու սկսեցի կառուցել։ Ամեն տան արժեքը մոտ 20․000 դոլար է»։

Արմենն էկոտների կառուցումը սկսել է մայիսի 20-ից։ Տներից մեկն արդեն պատրաստ է, մյուսում շինաշխատանքները դեռ շարունակվում են։ Որպես շինանյութ օգտագործվում է միայն փայտ, ծղոտ և կավ։

«Կառուցում եմ հենց Արփի լճի ափին՝ ազգային պարկին հարակից տարածքում։ Երկու էկոտուն է լինելու, յուրաքանչյուրը 5-6 մարդ է տեղավորելու։ Պատրաստված են փայտից, ծղոտից ու կավից, ոչ մի քիմիական բան օգտագործված չէ։ Նույնիսկ կահույքն է էկոլոգիապես մաքուր»,- ասաց Արմեն Իգիթյանը։

Նա նշեց, որ կառուցման տեխնոլոգիան ևս եզակի է․ ծղոտն ամրացնում են, ապա երեսպատում սվաղով։ Արդյունքում ավելի տաք տուն է ստացվում, քան քարից կառուցելու դեպքում։ Չնայած ծրագիրը ռիսկային է՝ մեր զրուցակիցը վճռական է տրամադրված։

«Էկոտները նախատեսում եմ հյուրատուն դարձնել զբոսաշրջիկների համար, տարածքում, հնարավոր է, նաև գաստրո-բակ սարքեմ։ Սնունդը գյուղական է լինելու, գյուղացիներ կան, որ պատրաստ են սննդով ապահովել, որ տարածքի բնակիչներն էլ օգտվեն։ Ճիշտ է՝ ռիսկը մեծ է, ներդրումն այստեղ շատ է, այդ գումարով կարող էի մի նորմալ ֆերմա սարքել, անասուններ ձեռք բերել։ Տուրիստների հոսքը տեսնելով՝ որոշեցի, որ կարող է՝ այս բիզնեսն այստեղ աշխատի։ Տարածքում նման կառույց չկա, որ մինչև 12 հոգի մարդու տեղավորի»,- ասաց Արմենը Իգիթյանը՝ հույս հայտնելով, որ իր օրինակը վարակիչ կլինի շատերի համար։ Համենայն դեպս, տեղի բնակիչներից մեկն արդեն որոշել է իր տունը վերանորոգել՝ զբոսաշրջիներին հյուրընկալելու համար։

Էմմա Չոբանյան