Ադրբեջանի հետ սահմանապահ գյուղերում 2020 թ.-ից ամեն ծնվող երեխայի համար 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կտրվի, ևս 100 հազար դրամ՝ ամսական. Արման Բաբաջանյանը՝ նախատեսվող ծրագրի մասին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է Ադրբեջանի հետ անմիջական սահմանակից հայկական բոլոր բնակավայրերում ծնելիությունը խթանելուն ուղղված խոշոր ծրագիր սկսելու մտադրության մասին:

«Շատ լավ լուր սահմանապահ (Ադրբեջանի հետ անմիջական սահմանակից) գյուղերի բնակիչների համար

Այսօր տևական բանակցություններից հետո տեղի և սփյուռքյան խոշոր ձեռնարկատերերի հետ ձեռք բերեցինք պայմանավորվածություն Ադրբեջանի հետ անմիջական սահմանակից հայկական բոլոր բնակավայրերում ծնելիությունը խթանելուն ուղղված խոշոր ծրագիր սկսելու մտադրության մասին:

Եվ այսպես…

Ծրագիրը նախատեսում է վերջին երեք տարվա սահմանապահ (Ադրբեջանի հետ անմիջական սահման ունեցող) գյուղի գրանցում ունեցող և բնակվող ծնողներից ծնված յուրաքանչյուր նոր ծնված երեխային միանվագ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և մինչև երեխայի երեք տարին լրանալը ամիսը 100 հազար դրամի տրամադրում:

Ծրագիրը ներառելու է Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի Ադրբեջանի հետ անմիջական սահման ունեցող բնակավայրերը:

Վաղվանից սկսում ենք ուսումնասիրել վիճակագրությունը, առկա դրությունը և միտումները:

Ծրագրի մեկնարկը կտրվի 2020թ. գարնանը:

Հավատում ենք, որ այսպիսի մեծ ծրագրի ներդրմամբ հնարավոր կլինի էապես փոխել սահմանապահ բնակավայրերի ժողովրդագրական պատկերը:

Սահմանապահ խոշորացված համայնքների համար նախատեսված մեկ այլ խոշորամասշտաբ ծրագրի մասին՝ հաջորդիվ»,-  գրել է նա: