Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքում հարգանքի տուրք մատուցեց երկրաշարժի զոհերի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սպիտակ քաղաքում հարգանքի տուրք մատուցեց 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին։

Վարչապետը նախ ծաղիկներ խոնարհեց զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ապա մասնակցեց Քըրք Քըրքորյանի կիսանդրու բացման արարողությանը։

Հավաքված էին հարյուրավոր սպիտակցիներ։ Նիկոլ Փաշինյանը հանրային խոսքով հանդես չեկավ։ Օրերս վարչապետը հայտարարել էր, որ 2020 թվականի պետական բյուջեով աննախադեպ մեծ գումար է տրամադրվել աղետի գոտու խնդիրներին՝ 3 մլրդ դրամ։ Պետությունը գումար կամ բնակարան կհատկացնի այն քաղաքացիներին, որոնց նկատմամբ պարտավորությունը դե յուրե արձանագրված է։

Ազգային ժողովում՝ բյուջեի նախագծի վերջնական քննարկման ժամանակ, իր եզրափակիչ ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա նշանակում է, որ աղետի գոտու վերականգնման գործընթացում նոր փուլ է սկսվում, որը պիտի իրագործվի լրիվ այլ տրամաբանությամբ, և այդ փուլի իմաստը սոցիալական արտակարգ իրավիճակի տրամաբանությունը վերափոխելն է զարգացման տրամաբանության։ Մենք աղետի գոտում պետք է խոսենք ոչ միայն սոցիալական հրատապ խնդիրներ լուծելու, այլև զարգացման երկարատև տեսլականներ և ռազմավարություններ իրագործելու մասին»,- ասել է վարչապետը։

Հայաստանի պատմության ամենից դաժան ողբերգություններից է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին գրանցված երկրաշարժը։ Հայաստանի հյուսիսային շրջանները այդ օրը ժամը 11։41-ին ցնցվեցին ավերիչ երկրաշարժից, որը էպիկենտրոնի անունով կոչվեց Սպիտակի երկարաշարժ։ Պաշտոնական տվյալներով 25 հազար մարդ է մահացել։

Մանրամասները՝ տեսանյութում: