Ռուստամ Բադասյանը Բրյուսելում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների օրակարգը

Լուրեր

07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
Բոլորը

Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Ռուստամ Բադասյանը Բրյուսել կատարած այցի շրջանակում դեկտեմբերի 5-ին և 6-ին հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Արդարադատության և սպառողների տնօրինության գլխավոր տնօրեն Թինա Աստոլային:

«Նախարարը գոհունակություն է հայտնել հանդիպման համար, կարևորել արդարադատության ոլորտի բարեփոխումների տեսլականը ևս մեկ անգամ քննարկելու հնարավորությունը և վերահաստատել է Եվրոպական միության հետ համագործակցությունը խորացնելու և բարեփոխումներն օր առաջ իրականացնելու հանձնառությունը:

Ռուստամ Բադասյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է վերջին շրջանում մշակված ոլորտային 4 ռազմավարությունների մանրամասները, որոնք վերաբերել են դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումներին, ինչպես նաև մշակման փուլում գտնվող Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագծին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսության շրջանակում իրականացվող միջոցառումների ուղղությունները, որոնք վերաբերել են դատական համակարգում անկախության, հաշվետվողականության ամրապնդմանը, Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը և այլ հարցերի:

Այցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովային, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին: Վերջինի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են արդարադատության ոլորտում ԵՄ աջակցության ուղղություններն ու ժամկետները։ Առանձին անդրադարձ է եղել Ոստիկանության ոլորտի բարեփոխումների Կառավարության տեսլականին։ Լոուրենս Մերիդիթը շեշտել է ԵՄ պատրաստակամությունը աջակցելու Ոստիկանության ոլորտի բարեփոխումներին՝ այլ գործընկերների հետ համագործակցության շրջանակում»,- ասված է հաղորդագրությունում: