Շահագործման է հանձնվել «ՀԿԵ» ՓԲԸ «Ղալթախչի» երկաթուղային կայարանը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում շարունակվում է ենթակառուցվածքի վերականգնման և արդիականացման գործընթացը՝ դեկտեմբերի 6-ին շահագործման է հանձնվել «Ղալթախչի» երկաթուղային կայարանի էլեկտրակենտրոնացման համակարգի (ԷԿՀ) հենակետը, որն ավերվել էր 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ: Դրանից հետո երկաթուղայինները շարունակում էին աշխատել ժամանակավոր շինություններում՝ ապահովելով գնացքների անխափան երթևեկությունը՝ այդ թվում բնական աղետից հետո հանրապետության համար ծանր առաջին ամիսներին:   

Կայարանի ենթակառուցվածքի վերականգնման շրջանակներում կառուցվել է կայարանի նոր շենք, վերականգնվել ԷԿՀ-ն, տեղադրվել անհրաժեշտ սարքավորումներ, գազաֆիկացվել կառույցներ: Կայարանի վերակառուցմանն երկաթուղին ուղղել է ավելի քան 60 մլն դրամ:

4-րդ դասի բեռնատար միջանկյալ «Ղալթախչի» կայարանը տարեկան ընդունում և ուղարկում է ավելի քան 360 գնացք, բեռնաթափման տարեկան ծավալը կազմում է 4000 տոննա: Կայարանն արդեն 120 տարեկան է՝ այն շահագործվում է 1899 թվականից և ժամանակին Թիֆլիս (Թբիլիսի) – Ալեքսանդրապոլ (Գյումրի) – Կարս երկաթուղու բաժանիչ կայարանն էր:

Սա արդեն երրորդ կայարանն է, որտեղ 2017 թվականից վերականգնվել կամ վերակառուցվել են ԷԿՀ հենակետները: 2017-ին նման ծրագիրն ավարտվել է «Կարմիր Բլուր» կայարանում (արժեքը՝ 57,5 մլն դրամ), 2018-ին՝ «Զոդ» կայարանում (արժեքը՝ 52 մլն դրամ): Բոլոր աշխատանքները կատարվել են բացառապես սեփական ուժերով, ինչը  փաստում է Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցների բարձր որակավորումը: Տարեկան երկաթուղին տարբեր ոլորտների մասնագետների ուսուցմանն ուղղում է 40 – 50 մլն դրամ:

ՀԿԵ-ի գործունեության ընթացքում Հայաստանի երկաթուղում վերականգնվել է էլեկտրակենտրոնացման համակարգի 9 հենակետ: 2008 թվականից ավտոմատացման, հեռամեխանիկայի և կապի սարքավորումների արդիականացմանը Հարավկովկասյան երկաթուղին ուղղել է ավելի քան 3,5 մլրդ դրամ:

Երկաթուղային ենթակառուցվածքի և օբյեկտների վերակառուցումը, երկաթուղային ձեռնարկությունների վերականգնումը, գծային տնտեսության արդիականացումը և անվտանգության մակարդակի կատարելագործումը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատանքի առաջնահերթություններից են: 2008 թվականից վերականգնվել են Գյումրիի լոկոմոտիվային և վագոնային դեպոները, վերանորոգվել և վերակառուցվել են 55 խոշոր արհեստական կառույցներ, 482 կմ գիծ, 54 գծանց, խոշոր կայարանները, այդ թվում ուղևորատար համակարգի 48 շենք և շինություն, կայարանային համակարգի 70 շենք և շինություն:

2008 – 2019 թթ. Հարավկովկասյան երկաթուղու ներդրումները Հայաստանի երկաթուղային տրանսպորտի ոլորտում կազմել են 120 մլրդ դրամ: