Այո՛, այս կառավարությունը ունի հաջողություններ․ Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Հանրապետական կուսակցությունը հանդես է գալիս իշխանության հասցեին քննադատողի դիրքերից, կարո՞ղ է արդյոք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշել այս իշխանության մեկ-երկու հաջողություն, ասուլիսում այսպիսի հարց ուղղվեց Արմեն Աշոտյանին․ «Շատ կարևոր հարցադրում է։ Քանի որ ես ասում եմ՝ ակնկալում եմ քաղաքական նոր մշակույթ, այդ մշակույթը ինքս կցուցադրեմ։ Այո՛, այս կառավարությունը ունի հաջողություններ տարբեր ոլորտներում։ Կներեք՝ էդ էլ չունենայի՞ն։ Էդ մեզ վրա պետք չի ծախել որպես հաջողություն։ Օրինակ՝ ես որպես Կրթության նախկին նախարար, բարի նախանձով եմ նայում, երբ որ կրթության բյուջեն մեծացել է։ Բայց շատ բացասական եմ նայում, երբ գիտության բյուջեն չի մեծացել։ Ես կարող եմ ձեզ թվարկել բազմաթիվ հավես հաջողություններ և թվարկել անհավես պատմություններ՝ քննադատելու համար։ Մենք որոշակի ոլորտներում տեսնում ենք հատվածական հաջողության պատմություններ և դա չտեսնել չի կարելի։ Իհարկե՝ ավելի շատ են ՀԴՄ տպում։ Ես ասում եմ՝ հիվանդի սիրտը լավ չի, մեզ ասում են՝ հա բայց երիկամները լավ չեն»,- պատասխանեց ՀՀԿ փոխնախագահը։

Նա կարծում է, որ Հայաստանի քաղաքացիներին թելադրվել է բևեռացման մշակույթը, որի պատճառը, ըստ նրա, հանրապետականները չեն․ «Երբ քեզ ասում են՝ դու վատն ես, թալանչի ես, սուտասան ես, գող ես, հարբեցող ես, դու էլ չես փորձում դիմացինի մեջ լավ բան տեսնել։ Ես պատրաստ եմ և սպիտակ օձիքով հանդես գալ քաղաքական դաշտում, և բանվորական շորով։ Քաղաքական մոդայի թելադրողը Նիկոլ Փաշինյանն է»։

Մանրամասները՝ տեսանյութում: