Ահաբեկչական անցյալով հայտնի ուժը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Նախօրեին հայտնի դարձավ, որ արտախորհրդարանական ուժերից մեկը ներքին շրջաբերական է տարածել երկրում պետության դեմ պարտիզանական մարտեր տանելու վերաբերյալ: Նորանկախ Հայաստանի պատմության առաջին փուլում իր ահաբեկչական անցյալով հայտնի այդ ուժը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ, իշխանության առանձին կառույցների դեմ: Այս մասին ԱԺ-ում ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Կարծում եմ, որ ԱԺ-ն պետք է անմասն չմնա այսպիսի երևույթներից, մենք պետք է մեր գնահատականը տանք, որովհետև վերջնարդյունքում, կարծես թե, թիրախը ԱԺ արտահերթ ընտրություններն են, և բոլոր խմբակցությունները պետք է իրենց վերաբերմունքը հայտնեն: Մենք շատ լավ գիտենք՝ այդ ժողովը վարած Հրանտ Մարգարյանն ինչով էր զբաղված 90-ականների սկզբին, երբ թմրանյութ էր տեղափոխում, և այդ գործողությունները ղեկավարում էր Դավիթ Շահնազարյանը, որը հիմա միացել է այդ նույն խմբակին: Եվ չպետք է մոռանանք, թե «Դրո» կառույցը, «31-ի գործը» ինչի մասին էին, և թե Հոկտեմբերի 27-ի ոճրագործներն ինչ կապ ունեին այդ ուժի հետ»,- ասաց Բաբաջանյանը։

Վերջինս կարծում է, որ բոլորը պետք է մեր զորակցությունը հայտնեն «Նիկոլ Աղբալյան»-ի այն խիզախ երիտասարդներին, որոնք հաստատեցին, որ տեղի է ունեցել այդպիսի հավաք և այդպիսի հանձնարարություն՝ պետության դեմ «պարտիզանական» մարտեր մղելու։ «Պետք է հորդորեմ, որ այս կուսակցությունը, որը սփյուռքում ու հիմա էլ Հայաստանում մեդիայի ռեսուրսներն օգտագործում է աննկարագրելի թույնը թափելու համար Հայաստանի պետության և այս նոր փոփոխությունների դեմ, թող խելքները գլուխները հավաքեն, և ԱԱԾ-ն պետք է իր ուշադրության տակ առնի այս երևույթը: Մենք չենք կարող կրավորական կերպով հանդուրժել այսպիսի երևույթները»,- ընդգծեց Բաբաջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։