Մեղադրող դատախազը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Քոչարյանի գործով դատավորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ ընթանում է Մարտի 1-ի գործի անջատված մասով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։

Պաշտպանական կողմը բողոքարկել է Աննա Դանիբեկյանի կայացրած որոշումը համաձայն որի՝ Քոչարյանը գրավի դիմաց ազատ չարձակվեց։

Նիստի մեկնարկին մեղադրող Գևորգ Բաղդասարյանը դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց․ «Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե անկողմնակալ դիտորդի մոտ կարող է կասկած առաջանալ դատավորի անաչառության նկատմամբ: 2019 թվականի մայիսի 21-ին հոդված է տպագրվել, որ դատավոր Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տալիս»։

Մեղադրողը հիշեցրեց, որ դեռևս մայիս ամսին ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում էր կատարվել այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը գրելիս դրան մասնակցել է նաև դատավոր Մխիթար Պապոյանը։

Դատավորը հետագայում հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ իրեն զրպարտելու համար և պահանջել էր, որպեսզի հրապարակման հեղինակը հրապարակի իր աղբյուրը։ Գևորգ Բաղդասարյանն այսօր դատարանում ասաց, որ ԱԱԾ-ում այս փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել և պետք է դեռ քննություն իրականացվի՝ պարզելու որքանով էր այս հրապարակումը համապատասխանում իրականությանը։ Հենց այս հիմքով էլ դատախազը միջնորդեց դատարանին ինքնաբացարկ հայտնել։ Մյուս դատախազն ու տուժողների ներկայացուցիչները միացան միջնորդությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան