Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը օդ է․ Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

«ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը շաղկապում ենք արտաքին ու ներքին քաղաքական զարգացումներով»,- ՀՀԿ գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ավելի մանրամասն ուսումնասիրելով ներկայացված մեղադրանքի իրավական հղումները՝ գալիս ենք հետևյալ եզրակացության՝ հիշում եք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում հայտնի հեռախոսազրույցի արտահոսքը, որտեղ իշխանավորները պնդում և ասում են, որ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է։ Եթե գնանք այս տրամաբանությամբ՝ ուրեմն՝ եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ջուր է, Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը օդ է։ Անհամբեր կսպասենք պատմության դատին՝ ապագայում ում նկատմամբ հարուցված գործը կլինի հուր, ում դեմ հարուցվածը՝ հող»,- ասաց Աշոտյանը։

Ըստ ՀՀԿ փոխնախագահի՝ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը արագացնում է «հականիկոլական» կոնսոլիդացիայի գործընթացները․ «Սա հետևանք է, որի ականատեսը մենք կլինենք և պետք է ասել՝ շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ։ Քանի որ այսօրվա իշխանությունը հաշվել չգիտի, երկարաժամկետ պլանավորում անել չի կարող, առաջնորդվում է բացառապես օրվա տեղեկատվական ռումբի գերակայությամբ, ապա ես հավաստիացնում եմ ձեզ՝ նրանք կբախվեն այնպիսի քաղաքական հետևանքների․․․ եթե շարունակեն քաղաքական հենքի վրա քաղաքական մրցակիցների հետապնդման բիրտ ևծիծաղելի եղանակները, ապա կարծում եմ՝ իրենք պետք է հաշվարկեն, որ նման գործընթացները թուլացնում են և՛ իրենց իշխանությունը, և Հայաստանի Հանրապետությունը»։

Աշոտյանի ձևակերպմամբ՝ մեկուկես տարվա ընթացքում Փաշինյան-Մնացականյան «զույգի դեգերումները» ղարաբաղյան հարցում ավարտվեցին նրանով, որ կատաստրոֆայից խուսափելու համար, նրանք Սարգսյան-Նալբանդյան զույգի մշակած բանակցային փաթեթը դարձրել են փրկողակ․ «Եթե մենք դիտարկենք Զոհրաբ Մնացականյանի վերջին ելույթը Բրատիսլվայում, որտեղ մի մտքից զատ, որոնք վերաբերվում էր հայտնի՝ «երեք ժողովուրդներին ընդունելի լուծման» մտքից զատ, տպավորություն կար, որ Էդուարդ Նալբանդյանն է խոսում, և ոչ՝ Մանացականյանը, ի՞նչ կարիք կար մեկուկես տարի կորցնել, քայքայել բանակցային դիրքերը, մեծամտանալ, իսկ վերջում գալ և բռնվել Սերժ Սարգսյանի թողած քաղաքական ժառանգության հատվածից՝ Սերժը փրկեց Նիկոլին»,- եզրակացրեց Արմեն Աշոտյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան