Գնալու ենք մինչ 1991 թվական. է. Աղաջանյանը՝ Տեր-Պետրոսյանի օրոք կատարված խախտումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Մեր քաղաքական թիմը պատրաստվում է ստուգումներ իրականացնել և այդ ստուգումները կարող են վերաբերվել 90-ականներին, ընդհուպ մինչև 1991 թվական: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե Կառավարությունն իր ստուգումներով կանդրադառնա՞ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին:

«Մենք կփորձենք բացահայտել բոլոր այն ապօրինությունները, առնվազն հանրային հնչեղություն ունեցող այն ապօրինությունները, որոնք մինչ օրս հանրության մեջ որոշակի հարցեր են առաջացնում ու դրանց պատասխանները մեր հանրությունը չունի»,- ասաց նա:

Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ բարդ գործընթաց է սպասվում, քանի որ արխիվացման գործընթաց կա։ «Հաշվի առնելով, որ փաստաթղթերի հասանելիության խնդիր կառաջանա ու այս պահին նույնիսկ շատ ավելի թարմ քրեական գործերի շրջանակներում հասանելիության խնդիր կա, բարդ գործընթաց կլինի: Բայց մեր քաղաքական թիմի նպատակներից մեկը հենց դա է, ու մենք մինչև վերջ գնալու ենք ճշմարտության բացահայտման ուղղությամբ»,- ասաց նա:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, անդրադառնալով գնահատականներին, ըստ որոնց, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը ծիծաղելի է, ասաց, որ չգիտի, թե ինչն է ծիծաղելի համարվում:

«Գուցե հանրության որոշակի շերտերի համար ընկալվել է այնպես, որ դա միակ հանցագործությունն է, որը վերագրվում է պարոն Սարգսյանին քննչական մարմինների կողմից: Ես, իհարկե, չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը, կարծում եմ, որ հանրության լայն շրջանակներում կա վստահություն, որ դա ամենևին ամբողջը չէ: Դա ընդամենը այդ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է, և չենք բացառում, բնականաբար, որ այլ գործերի շրջանակում ևս է՛լ ավելի մեծ մասշտաբի և է՛լ ավելի ծանր հանցագործություններ կվերագրվեն՝ ոչ միայն պարոն Սարգսյանին, այլ նաև այլ նախկին, և ինչպես տեսաք ներկա իշխանության ներկայացուցիչներին։ Հետևաբար` այս տեսանկյունից կարծում եմ, որ ամեն ինչ շատ լավ է ընթանում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան