«Նախիջևանյան կլանը» պատրաստվում է հակահարված հասցնել Մեհրիբան Ալիևային. Ադրբեջանում իշխանության համար պայքարը սրվում է

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Ադրբեջանում ներքաղաքական իրադարձությունները զարգանում  ու փոփոխվում են  մեծ արագությամբ։ Նշենք, որ նախօրեին արդեն Սահմանադրական դատարանը քննարկել է նախագահ Իլհամ Ալիևի՝ Մեջլիսի լուծարման սահմանադրականությունը ստուգելու վերաբերյալ դիմումը։ ՍԴ-ն որոշել է, որ խորհրդարանը ցրելու որոշումը չի հակասում Ադրբեջանի Սահմանադրությանը։ Արտահերթ ընտրությունների օրը, սակայն, դեռ նշանակված չէ: Ամենայն հավանականությամբ՝ դրանք տեղի կունենան 2020 թվականի փետրվար-մարտին:

Հիշեցնենք, որ խորհրդարանի ցրման հիմնական պատճառը, ըստ պաշտոնական տեղեկության, այն է, որ Մեջլիսի ներկայիս կազմը չի համապատասխանում Ալիևի կողմից իրականացվող քաղաքականությանն ու բարեփոխումներին, պետք են ավելի երիտասարդ կադրեր։ Իհարկե, խորհրդարանի ցրումը Ալիևի կողմից իրականացվող քաղաքական վերադասավորումների շարունակությունն է։

Վարչապետի ու փոխվարչապետների ազատումից հետո Ալիևն անցել է նաև իր աշխատակազմին, որը կառուցվածքային փոփոխություններ է կրել: Հատկանշական է, որ Ադրբեջանի առաջին տիկին ու առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի օգնական Գյունդուզ Քերիմովը նշանակվել է Ալիևի աշխատակազմի օրենսդրական ու իրավական քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար: Ըստ ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողների՝ Քերիմովից զատ՝ Մեհրիբան Ալիևայի այլ կադրեր ևս ներգրավվել են նախագահի աշխատակազմում՝ հեռացնելով «Նախիջևանյան թևի» ներկայացուցիչներին։

Ադրբեջանական քաղաքական ու հասարակական դաշտի համար ամենաանսպասելին այն էր, որ Իլհամ Ալիևն աշխատանքից ազատեց  հասարակական-քաղաքական հարցերով իր խորհրդական Ալի Հասանովին, որն այդ պաշտոնում էր 1994 թվականից: Հասանովը Ալիևի վարչակարգի առանցքային դեմքերից էր, ով վերահսկում էր երկրի ամբողջ լրատվական ու գաղափարական դաշտը։ Հասանովի կարևոր պարտականությունն էր, որ լրատվամիջոցները չշեղվեն ալիևյան գաղափարախոսությունից։ Նրան նույնիսկ անվանում են «թրոլլների հայր», քանի որ սոցցանցերում Հասանովն էր ղեկավարում համացանցային թրոլլերին, որոնք գովաբանում էին կառավարությանն ու հարձակվում դժգոհողների վրա։

Ադրբեջանում անկախ  փորձագիտական, լրագրողական շրջանակներում դեռ փորձում են հասկանալ, թե իրականում ի՞նչ է կատարվում երկրում, ո՞րն է Ալիևի կողմից իրականացվող փոփոխությունների իրական նպատակը։ Ադրբեջանում, որը քաղաքականապես միշտ կայուն էր, իշխանության բոլոր օղակները՝ նախագահի տոտալ վերահսկողության տակ, ինչո՞ւ հանկարծ սկսվեցին քաղաքական վերադասավորումներ։ Եվ պարբերաբար շրջանառվում է այն սցենարը, որ Իլհամ Ալիևն այդպիսով որոշել է նախագահությունը փոխանցել Մեհրիբան Ալիևային։

Վերջինն էլ «Նախիջևանյան կլանի» ներկայացուցիչներին կամաց-կամաց հեռացնում է իշխանական պաշտոններից։ Ըստ որոշ շրջանակների՝ Մեհրիբան Ալիևային հաջողվեց, կարծես, անհնարինը՝ պաշտոնից հեռացնել նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևին, որը 24 տարի այս պաշտոնում էր. նրան նշանակել էր դեռևս Հեյդար Ալիևը։ Մեհթիևն Ալիև ավագի ամենահավատարիմ մարդկանցից էր,   «Նախիջևանյան կլանի» ամենակարկառուն ներկայացուցիչը։ Նրան անվանում են նաև գորշ կարդինալ, քանի որ մեծ ազդեցություն ուներ երկրի կառավարման համակարգում։ Մեհթիևն ավտորիտար գործիչ է, ռուսամետ ու հակաեվրոպական հայացքների տեր: Մեհթիևն էր ընտրում պատգմավորների այն թեկնածուներին, որոնք պիտի առաջադրվեին ընտրություններում, կազմում էր թեկնածուների ցուցակները, պատասխանատու էր գործադիր մարմնի ղեկավարների նշանակման հարցերում։ Բացի այդ՝ վերահսկում էր Ադրբեջանի բոլոր իրավապահ մարմինները։ Մեհթիևի լիազորությունները փոքր-ինչ նվազեցին միայն 2016 թվականին Ադրբեջանում կայացած Սահմանադրական փոփոխություններից, սակայն նրա քաղաքական կշիռը շարունակում էր մեծ լինել մինչև պաշտոնից հեռացումը։

Ընդհանուր առմամբ, նախագահի պաշտոնի ճանապարհին Մեհրիբան Ալիևայի առաջին հաղթանակը 2017 թվականին էր, երբ նա նշանակվեց Ադրբեջանի առաջին փոխնախագահ։ Հիմա էլ առջևում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որոնք թույլ կտան Փաշաևների կլանին Մեջլիս տանել սեփական շրջանակի մարդկանց՝ հեռացնելով «Նախիջևանյան կլանին»։ Հիմա Մեջլիսը կձևավորվի արդեն Մեհրիբան Ալիևայի ցուցակով, այլ ոչ Ռամիզ Մեհթիևի։

Չնայած Մեհթիևն ու մյուսներն ազատվեցին պաշտոններից՝ որոշ փորձագետներ դեռ չեն շտապում շնորհավորել Փաշաևներին հաղթանակի կապակցությամբ, քանի որ «Նախիջևանյան թևն» էլ իր հակահարվածն է պատրաստում։ Բացի այդ՝ պաշտոններից ազատված նախարարներից ու օլիգարխներից շատերը ներկա խորհրդարանում ունեն 5-20 պատգամավոր, և հայտնի չէ, թե նրանք ինչպես կդրսևորեն իրենց չնախատեսված իրավիճակներում։

«Փաշաևների կլանը Իլհամ Ալիևի աջակցությամբ ճակատամարտի առաջին փուլում կարևոր հաղթանակ տարավ ծնունդով Հայաստանից ու Նախիջևանից եկած պահպանողական խմբի նկատմամբ, որը գլխավորում է Ռամիզ Մեհթիևը։ Իրավապահ մարմինների նկատմամբ վերահսկողությունը դեռ պահպանողական կլանի ձեռքում է, որոնց Փաշաևները տանել չեն կարողանում։ Ես կարծում եմ՝ վաղ է խոսել Փաշաևների հաղթանակի մասին։ Ադրբեջանի Կոմունիստական կուսակցությունից դուրս եկած հին թիմը գործում  է զգույշ և պատրաստվում է պատասխան տալ։ Սպասվելիք խորհրդարանական ընտրությունները կարող են պահպանողականների համար ռևանշի հասնելու հիանալի հնարավորություն: Կարծում եմ՝ մոտ ժամանակներում կսկսվի կոմպրոմատների մասսայական տարածում Փաշաևների դեմ, ներառյալ՝ տեսանյութերի տեսքով»,- այս մասին EurAsia Daily-ի հետ զրույցում ասել է ԵՄ-ում ու ԵԽ-ում Ադրբեջանի նախկին դեսպան, քաղաքական էմիգրանտ Արիֆ Մամեդովը:

 

Բացի այդ, ըստ որոշ շրջանակների, Մեհրիբան Ալիևայի դեմ պայքարում Մեհթիևին կմիանան նաև «Նախիջևանյան կլանի» այլ խոշոր խաղացողներ ևս, այդ թվում՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովը, SOCAR ընկերության արդեն նախկին նախագահ Ռովնակ Աբդուլաևը, որը ծնունդով Նախիջևանից է, ներքին գործերի նախարար Վիլայաթ Էյվազովը և այլ գործիչներ:

Էմմա Չոբանյան