Այլընտրանք չունեմ՝ կանգնած եմ և ուղիղ էլ պետք է ասեմ․ Ատոմ Ջանջուղազյանը՝ Անի Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
18.11.2026 | 20:30
Այժմ Պուտինի աչքերում Փաշինյանն օրինական ընտրված վարչապետ է. Ալեքսեյ Վենեդիկտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:17
Ալեն Սիմոնյանն ու ԵՄ պատվիրակությունը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը
18.11.2026 | 20:16
ՌԴ դատախազությունն առաջարկել է կարճել Խաչատուրյան քույրերի դեմ քրեական գործը
18.11.2026 | 20:04
Ջանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք ճանապարհին թույլ ձյուն է տեղում
18.11.2026 | 20:00
Վտանգավոր է Գրիգորյանի առաջարկած ռեգիոնալ ինտեգրացիան, ծուղակ կլինի՝ Արևմուտքից մեկուսանալ, մնալ ավտորիտարների պլատֆորմում․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 19:48
«Չեք աճել այդքան, որ Վասիլիչին ճանաչեք»․ Փաշինյանը՝ Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 19:38
Ալեն Սիմոնյանն ընդունել է Կիպրոսի անհայտ կորած անձանց հարցերով հանձնաժողովի ներկայացուցչին
18.11.2026 | 19:36
Եվրահանձնաժողովն առաջարկել է 45 միլիարդ եվրոյի նոր վարկ տրամադրել Ուկրաինային
18.11.2026 | 19:23
«Դու գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես»․ Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 19:10
«Ֆինանսական հրթիռն» ու Կարապետյանի աշխատավարձը․ ԱԺ-ում 2027-ի բյուջեն են քննարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում շարունակվում են 2020 թվականի բյուջեի նախագծի վերջնական տարբերակի քննարկումները։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց, որ ինքը ներկայացրել է 4 առաջարկություն, որից 3-ը խոշոր առաջարկներ են եղել։

«Ես առաջարկները ներկայացրել էի, որովհետև դրա համար անհրաժեշտություն կար։ Օրինակ՝ առաջարկել էի Արարատի մարզի Արևաբույր համայնքում կառուցենք նոր դպրոց, որովհետև դպրոցը վերանորոգման որևէ հույս չունի և ենթակա էլ չի։ Ես ուզում եմ, որ Դուք հիմա կանգնենք և ուղիղ ասեք, թե ինչո՞ւ չեք ընդունել իմ առաջարկները»,- հետաքրքրվեց Սամսոնյանը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կատակով արձագանքեց․ «Այլընտրանք չունեմ էլ, ճիտն ասած, կանգնած եմ և ուղիղ էլ պետք է ասեմ, բայց ասածս իր մեջ մի քիչ նաև հարց է պարունակելու․ Ձեր առաջարկները, որոնք ներկայացրել եք, Դուք մնացած առաջարկների համատեքստում քննարկե՞լ եք իրանց հետ։ Դուք այնպիսի հարց ձևակերպեցիք, որ չընդունելը, մեղմ ասած, լավ բան չէ։ Ճիշտն ասած՝ ես այդպես չեմ վերաբերվում, որովհետև Ձեր առաջարկը կտրված է կոնտեքստից։ Հիմա մենք ասում ենք՝ դպրոց կառուցենք, Դուք ասում եք կոնկրետ այ էս տեղում դպրոց կառուցենք, ինչի՞ շրջանակում։ Ինչի՞ շրջանակումը վերաբերում է հետևյալին, որ մենք վերլուծել ենք, իրավիճակը գնահատել ենք, հասկացել ենք, ունենք ռազմավարական ծրագիր, առաջնահերթությունները որոշել ենք և պարզել ենք, որ առաջնահերթ է Ձեր մատնանշած համայնքում դպրոցի կառուցումը և մերժե՞լ ենք, կարծում եմ՝ այդպիսի բան չի եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում։