Արցախը չի կարող դառնալ երկակի խաղի առարկա, անհրաժեշտ է նոր ռազմավարություն. «Սասնա Ծռեր»

Լուրեր

21.05.2026 | 11:04
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Սիզրանի նավթավերամշակման գործարանը հրդեհվել է․ զոհեր կան
21.05.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 10:52
Իջևանի քաղաքային զբոսայգու ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
21.05.2026 | 10:39
«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից արգելել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.05.2026 | 10:23
Հ1-ը կիբերհարձակման է ենթարկվել․ թիրախը եղել է ԵՔՀ-ի գագաթնաժողովը․ Հ1
21.05.2026 | 10:18
«Ասթոն Վիլան» դարձել է Եվրոպա լիգայի գավաթակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.05.2026 | 09:54
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է՝ Նարեկ Կարապետյանը երբեք ՌԴ քաղաքացիություն չի ունեցել, Ալեն Սիմոնյանը հակադարձում՝ ՌԴ ռեգիստրում երեկ է դարձվել ՀՀ քաղաքացի
21.05.2026 | 09:39
Այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվեն՝ մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի շրջանակում․ ՊՆ
21.05.2026 | 09:30
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
21.05.2026 | 09:05
Արթուր Օսիպյանը կալանավորվել է. ՔԿ
20.05.2026 | 23:49
Սա գնահատում ենք որպես նախընտրական ցայտնոտի դրսևորում և բնականոն քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ. ԲՀԿ-ն՝ Փաշինյանի հայտարարության մասին
20.05.2026 | 23:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.05.2026 | 23:21
Ռուսաստանը և Բելառուսն անմիջական պատասխանատվություն են կրում. Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Լիտվայում ԱԹՍ-ի միջադեպի մասին
20.05.2026 | 23:18
Փաշինյան. ԱԱԾ-ն Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ, Թևանյան. Կոկորդին է կանգնելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Արցախը Հայաստան է և վերջ»-ին հակառակ Մադրիդյան սկզբունքներով բանակցությունները շարունակելը, մասնավորապես՝ դրանց տրամաբանությամբ ս.թ. դեկտեմբերի 4-ին կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, վկայում են այն մասին, որ ՀՀ գործող իշխանությունը Արցախի՝ ՀՀ ինքնիշխան տարածքի ամբողջականության մաս լինելու իրավաքաղաքական իրողությունը վերաամրագրելու փոխարեն համառորեն շարունակում է զիջողականության և Արցախի սուբյեկտացման գիծը՝ կամա թե ակամա նպաստելով մեր ազգային շահերի հաշվին Մոսկվայի և Բաքվի շահերի իրացմանը:

Հայաստանի 1-ին Հանրապետության իրավահաջորդության փոխարեն Հայկական ԽՍՀ-ի իրավահաջորդության վրա հիմնված՝ այսպես կոչված 3-րդ Հանրապետության իրավաքաղաքական հայեցակարգին սրբորեն հավատարիմ մնալու մոտեցումը գործող իշխանությանն ինքնաբերաբար դարձնում է նաև նախորդ ազգադավ ու հանցավոր ռեժիմների իրավահաջորդ, ուստի Արցախի հարցում ևս նա դառնում է պարտվողական և զիջողական:

Գործող իշխանությունը կարծես թե չի հասկանում, որ Արցախի հարցը խաղալիք չէ, այլ հայոց պետականության և հայության լինել-չլինելու հարց է, ուստի չի կարող մյուս, օրինակ՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների կամ նախորդ ռեժիմների պարագլուխներին պատասխանատվության կանչելու հարցերի նման դառնալ երկակի ստանդարտների ու խաղերի առարկա:

Հնարավոր չէ Ստեփանակերտի հրապարակում ի տես համայն հայության և աշխարհի՝ միացման կոչերի ուղեկցությամբ, Արցախը հայտարարել Հայաստան, այնուհետև շարունակել Արցախի սուբյեկտացումը, միջազգային հարթակներում ժխտել նրա հայաստանապատկանությունը և բանակցել Մադրիդյան սկզբունքների շուրջ՝ ասպարեզ հանելով բանակցություններին Արցախի մասնակցության կամ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովուրդների կամքի ու շահերի համընկեցման վերաբերյալ անհեթեթ տեսակետներ:

Սերժ Սարգսյանի ռեժիմը տապալվեց, որովհետև Արցախի հարցում նախորդներից ժառանգած և նրա օրոք շարունակաբար կիրառված երկակի խաղի ճոճանակը կանգ առավ: Այդ ճոճանակն այլևս հնարավոր չէ վերագործարկել: Նույնիսկ ամենամեծ վստահություն վայելող իշխանությունը նման փորձ կատարելու դեպքում շատ արագ կկորցնի իր լեգիտիմությունը և կարժանանա նախորդի ճակատագրին:

Ռևանշիստական 5-րդ շարասյունը հենց դրան է սպասում, որպեսզի իր վերջին հարվածը հասցնի և մեզ նորից մխրճի անցյալի մղձավանջի ճահճի մեջ:

Ելքը մեկն է՝ ՀՀ-ին Արցախի դե յուրե միացման՝ 1991 թվականից դավաճանաբար կասեցված գործընթացի ամբողջացումն ամրագրել որպես համազգային օրակարգի գերակա հարց և լուծել 1920-21 թ.թ. քեմալաբոլշևիկյան ագրեսիայով զավթված ու մասնատված ՀՀ իրավահաջորդությունը ճանաչելու և նրա տարածքային ամբողջականությունը դեօկուպացիայի տրամաբանությամբ վերականգնելու համատեքստում:

Մինչ այդ՝ հարկավոր է հրաժարվել մեզ համար կործանարար Մարդրիդյան սկզբունքներից, բանակցությունները ծառայեցնել բացառապես շփման գծում վերահսկողության ապահովման մեխանիզմների ներդրմանը և զուգահեռաբար որդեգրել Արցախի դե յուրե միացման գործընթացն ավարտին հասցնելու ռազմավարություն՝ առաջին վերացնելով Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի արգելքը և Արցախը ՀՀ-ից տարանջատող այլ արհեստական խոչընդոտները: