Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան.«Ես ներում եմ բոլոր նրանց, ում պատճառով խլվեց իմ իրավունքը»

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հայտարարությամբ է հանդես եկել Կ. Պոլսի 85-րդ պատրիարքի ընտրության առնչությամբ. գրում է ermenihaber-ը:

Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ։

«Թուրքիո հայ հավատավոր ժողովրդին

«Քարերը կտրելու (թափելու) ժամանակը և քարերը հավաքելու ժամանակը» ( Ժող. 3:5)

Հոգելույս Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հիվանդությամբ սկսված և տարիներ տևած ընտրական գործընթացը, ցավոք, բազմաթիվ խնդիրների, բաժանարար գծերի, նեղ, շահադիտական հավակնությունների գերադասման և համայնքային շահի ոտնահարման դրսևորումների պատճառ դարձավ: Այդ մասին անցնող տարիներին եղել են բազմաթիվ անդրադարձներ: Սակայն տարիներ տևած թնջուկը` պատրիարքի ընտրությունը, ավա՜ղ, չստացավ սպասված հանգուցալուծում և փոփոխված կանոնադրությունը համայնքին բերեց ոչ թե հույս, այլ հասցրեց ևս մի նոր հուսախաբության:

Այլևս բացարձակ ճշմարտություն է, որ «կանոնադրական փոփոխության» ծրագրավորված բեմադրության իրական պատճառը հիմնականում իմ անձն էր, քանի որ ընտրություններում Թուրքիայի հավատավոր հայ ժողովրդի մի ստվար հատվածի աջակցությունն ինձ անկասկած որոշիչ կարող էր լինել:

Եվ այս բեմականացման հանցավոր հեղինակները բոլորին հայտնի մի քանի գավառամիտ կղերականերն ու մի քանի նեղմիտ աշխարհականներն են, ովքեր փորձեցին ստվեր գցել պոլսահայ պատվարժան ժողովրդի անվանը: Նրանք էին, որ օգտվելով անպատժելիության, անօրինականության և թողտվության մթնոլորտից, գերաշնորհ Գարեգին արք. Բեկչյանին իբրև ընտրյալ տեղապահ Պատրիարքարանից անօրինաբար դուրս թողնելով՝ հող նախապատրաստեցին հիշյալ դավադիր փոփոխությունը կանոնադրության մեջ կատարելու և Պատրիարքարանի դուռն իմ և մյուս եպիսկոպոսների առջև գոցելու համար:

Տեղի ունեցածը պատմական աղաղակող անարդարություն էր Պոլսո համայնքի ոչ միայն ներկա այլև գալիք սերունդների նկատմամբ: Ինչպես ասում է Երեմիա մարգարեն. «Հարքն ազոխ կերան եւ որդւոց ատամունք առին» (Երեմ:, ԼԱ, 29):

Պատրիարքի թեկնածու իմ սրբազան եղբայրներն ու նախաձեռնարկ մարմինը մեր և համայնքի խնդրանքներին ու հորդորներին չանսացին և չկամեցան Թուրքիո Հայոց պատրիարքության և հավատավոր հայությանը վայել արժանապատիվ և «լայնախարիսխ» ընտրությունների նախապատրաստել: Սակայն, նրանք գերադասեցին նեղ, հիմնականում անձնական, իրավիճակային նկրտումներն ու դրանց բավարարումը, որովհետև նախապատվեցին ստեղծված գաղջ մթնոլորտի շարունակականությունը:

Ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ, լինելով ներսում, նրանք, ամենայն հավանականությամբ, չեն էլ գիտակցում այդ համայնքի առողջացման դեղատոմսերի, այն է՝ կատարվելիք փոփոխությունների անհրաժեշտությունը:

Ինչևէ, այսօր արդեն ունենք այն, ինչ ունենք, և այժմ «քարերը հավաքելու ժամանակն է»:

Ժամանակն է համայնքի խնդիրներին նայել ոչ միայն ներսի, այլև դրսի աչքով, քանի որ արդեն երևան են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնք ներսի ուժերով միայն հնարավոր չեղավ առայսօր լուծել, և համոզված եմ, որ առաջիկայում ևս չեն լուծվելու, եթե համայնքի հոգևոր և աշխարհիկ առաջնորդները չառերեսվեն անցնող 12 տարիների անօրինականությունների և կոպտագույն սխալների հետ: Պետք է գնահատական տրվի նախորդ տարիների՝ Պատրիարքության անընդունելի ընթացքին, փաստացի թուլացմանն ու պառակտմանը և վարկանիշի կորստյան փաստին ու պատճառներին:

Դիմելով Թուրքիայի իմ սիրելի հոգևոր եղբայրներին ու հավատավոր պոլսահայությանը` ուզում եմ անկեղծ խոստովանությամբ հավաստիացնել, որ պատրիարք ընտրվելուս ձգտումը պայմանավորված է եղել ոչ թե պատրիարքական աթոռին կամ առհասարակ իշխանության հասնելուu տենչով (բնավ երբեք), այլ Պոլսի Աթոռի հանդեպ տածած սիրո և ծնունդով մալաթիացուս հոգու պարտքի ու ծառայության գիտակցությամբ: Ուստի փոփոխված կանոնադրությունը չի կարողանա ինձ հեռու պահել պոլսահայության և պատրիարքության նկատմամբ իմ պարտավորություններին հավատարիմ մնալուց: Ավելին՝ հետայսու որևէ հանգամանք չի կարող խոչընդոտել այն բանին, որ ես մնամ Թուրքիայի հայ համայնքի կողքին՝ փորձելով օգնել առկա խնդիրների լուծմանը:

– Թուրքիայի հայ համայնքի հավատավոր ժողովուրդ, լինելով հայ եկեղեցու հոգևոր առաջնորդներից մեկը և ելնելով ազգի առջև պատասխանատվության բարձր գիտակցությունից՝ ես, շնորհակալություն հայտնելով իմ կողմնակիցներին և տուրք չտալով գայթակղություններին, կոչ եմ անում հանուն համայնքի խաղաղության և բնականոն մթնոլորտի հաստատման, հանուն Հայոց պատրիարքության բարգավաճման՝ գնալ ընտրությունների և ընտրել 12 եպիսկոպոսներից որևէ մեկին՝ ձեր պատրիարքին: Նախապայման չէ, թե ձեր թեկնածուն Պոլսից է, թե Պոլսից դուրս: Այս կերպ միայն հնարավոր է վերականգնել համայնքի վիրավորված արժանապատվությունն ու իրավունքը: Անշուշտ ամեն մարդ ընտրության մեջ ազատ է:

Պատրիարքի թեկնածու իմ Սրբազան եղբայրներին դարձյալ կոչ եմ անում առաջնորդվել միասնականության, քրիստոնեական սիրո և համայնքային շահի կարևորման տրամաբանությամբ և գիտակցել, որ անձնական շահերին գերակայություն տալու, համայնքի ցանկությանը հակառակ արված քայլերի հավաքական պատասխանը այն անառողջ, պառակտված վիճակն է, որ ներկայումս կա համայնքում: Նա, ով կընտրվի պատրիարք, պետք է անդուլ ջանք թափի՝ վայելելու աշխարհով մեկ սփռված թուրքահայության սերն ու ակնածանքը, դառնալու նրանց բոլորի ազգընտիր առաջնորդը, հուսալի պատրիարքը և խնամարկու հայրը:

Հույս ունեմ, որ ընտրյալ պատրիարքը ականջալուր կլինի իմ և ինձ նմանների անհանգստությունից, մտահոգությունից և ավելի լավը տեսնելու ցանկությունից բխող խորհուրդներին, հորդորներին ու նկատառումներին:

Առաջնորդվելով քրիստոնեական ներողամտությամբ` ես ներում եմ բոլոր նրանց, ում պատճառով խլվեց իմ իրավունքը: Թող Աստված լինի բոլորիս դատավորը:

Մնացեք խաղաղությամբ:
Օրհնությամբ՝

Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան
Առաջնորդ Գուգարաց թեմի»