Նիկոլ Փաշինյանն ասաց՝ դեռ որքան կպաշտոնավարեն ԱԱԾ և ոստիկանության պետի պաշտոնակատարները

Լուրեր

27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
Բոլորը

Արդեն տևական ժամանակ է՝ ուժային կառույցների, մասնավորապես՝ ԱԱԾ-ի և Ոստիկանության ղեկավարները ժամանակավոր պաշտոնակատարներ են, համապատասխանաբար՝ Արման Սահակյանը և Էդուրարդ Մարտիրոսյանը։

Դեռ ինչքա՞ն կպաշտոնավարեն նրանք, արդյոք այդ պաշտոնները քաղաքական դարձնելուց հետո նոր թեկնածուներ կհայտնվե՞ն, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այս թեմայով ասաց․ «Ես ԱԱԾ-ի ու Ոստիկանության պետերին նշանակելիս հրապարակային ասել եմ, որ ես հիմա նոր թեկնածուներ չեմ փնտրելու այդ կարգավիճակների համար և նշանակված երկու պաշտոնյաներին հնարավորություն եմ տալու այս ընթացքում աշխատել որպես լիարժեք ղեկավարներ։ Այսպիսի դեպքերում ընդունված չի, երբ պաշտոնակատար են՝ իրենք աշխատեն ղեկավարների աշխատասենյակում, բայց ես ինքս ուղեկցել եմ և ԱԱԾ-ի և Ոստիկանության պետի ժամանակավորի պաշտոնակատարին պետերի աշխատասենյակ և ասել եմ, որ այստեղ կաշխատեք։ Ես ասել եմ, որ որոշման իմ մասը կայացրել եմ, մնացած մասը դուք պիտի կայացնեք՝ ձեր աշխատանքի արդյունքներով»։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց օրենքը, ըստ որի՝ այս կարգավիճակով պաշտոնյաները կարող են պաշտոնավարել 6 ամիս, որից հետո պետք է որոշում կայացվի․ «Երբ տեսնեմ, որ որևէ որոշում հասունացել է, ես այդ որոշումը կկայացնեմ և դա գաղտնիք չի մնա»։