Ադրբեջանն Արցախի հարցով «կարմիր գծեր» է ներկայացրել

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Պաշտոնական Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումն է ներկայացրել ԵԱՀԿ նախարարների խորհրդի մասնակիցներին, որը մեկնարկելու է Բրատիսլավայում դեկտեմբերի 5-ին: Այս մասին գրում է Minval.az-ը՝ վկայակոչելով Ավստրիայում, Սլովակիայում և Սլովենիայում Ադրբեջանի դեսպանատան կողմից Twitter- ում հրապարակված փաստաթուղթը:

Դրանում նշվում է, որ Ադրբեջանը հանձնառու է հակամարտությունը լուծել քաղաքական միջոցներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

«Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա՝ ամբողջությամբ հարգելով Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- նշվում է փաստաթղթում:

Ադրբեջանական կողմը նշել է, որ հավատարիմ է հակամարտության լուծման փուլային մոտեցմանը, որը հիմնված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և ԵԱՀԿ որոշումների, մասնավորապես՝ 1994 թ. Բուդապեշտի գագաթնաժողովի որոշման վրա:

Այնուհետև ներկայացվում է քայլերի հերթականություն, որոնք պետք է իրականացնել՝ հակամարտության կարգավորմանը հասնելու համար:

«Առաջին քայլը պետք է լինի հայկական զինված ուժերի ամբողջական և անվերապահ դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներից:

Դրան պետք է հետևեն բռնի տեղահանված ադրբեջանական բնակչության վերադարձը՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները պահպանելով, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցման ուղիների բացումը:

Որպես հաջորդ փուլ՝ Ադրբեջանը տեսնում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի որոշումը՝ իր կազմում, Ադրբեջանի Սահմանադրության և օրենսդրության համաձայն:

Նման կարգավիճակը պետք է ապահովի տարածաշրջանի հայ և ադրբեջանական համայնքների խաղաղ գոյակցությունը, երաշխավորի մարդու իրավունքների և ազատությունների լիարժեք իրացումը՝ հավասար և ոչ խտրական հիմունքներով»,- ասվում է փաստաթղթում:

Իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը, ըստ հրապարակված փաստաթղթի, պետք է տեղի ունենա «խաղաղ պայմաններում՝ իրավական գործընթացի շրջանակում, Լեռնային Ղարաբաղի շրջանի բնակչության, մասնավորապես՝ հայկական և ադրբեջանական համայնքների անմիջական, լիարժեք և հավասար մասնակցությամբ, և Ադրբեջանի կառավարության հետ նրանց փոխգործակցությամբ՝ բացառապես իրավական և ժողովրդավարական գործընթացի շրջանակում»:

Ի վերջո, փաստաթղթի եզրափակիչ մասի համաձայն, Ադրբեջանը վերը նշված շրջանակից դուրս հակամարտության քաղաքական լուծում չի տեսնում: