ՀՀ-ն և Արցախն այս տարի «Հայաստան» հիմնադրամին 1 մլն 822 հազար 732 դոլար են հանգանակել. Հայկակ Արշամյանը ներկայացրեց հեռուստամարաթոնի արդյունքները

Լուրեր

03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
Բոլորը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակության ռեկորդակիրը Ֆրանսիան է՝ ավելի քան 2 մլն 900 հազար դոլար: Այսօր հրավիրված ասուլիսում ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

«Ֆրանսիայում հիմնադրամի շատ լավ ցանց կա: Բացի այդ՝ իրենք տարբեր շրջաններում մի քանի օր միաժամանակյա ֆոնետոն են անում, հեռախոսազանգերով կապվում են շուրջ 10 հազար մարդու հետ և խնդրում են գումարներ նվիրաբերել»,- ասաց նա:

Հայկակ Արշամյանը նշեց, որ, ընդհանրապես, հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարված, իսկ հետո հիմնադրամ մուտքագրված գումարների թվերը միշտ տարբեր են:

«Բավական շահարկվեց, թե ինչու ժամանակին 35 մլն էր հավաքվում հեռուստամարաթոնների ժամանակ, հիմա՝ 10 մլն: Կարող եմ նույնիսկ տարիներով ասել, օրինակ՝ 2008 թվականին 35 մլն դոլար է խոստացվել, բայց իրականում հիմնադրամ մուտք է եղել 10 մլն 884 հազար դոլար: Այսինքն՝ այդ 35 հայտարարելն ու իրական թիվը միշտ տարբերվել է»,- ասաց հիմնադրամի տնօրենը:

Ինչ վերաբերում է եվրոպական մյուս երկրներից հանգանակությանը, Գերմանիայից այս տարի հանգանակվել է շուրջ 72.704 եվրո, Հունաստանից՝ ավելի քան 26 հազար, Շվեյցարիայից՝ մոտ 20 հազար դոլար: «Մեծ Բրիտանիայից չնայած առաջին օրը 70 հազարի խոստում ստացանք, երեկ տեղեկացանք, որ ևս 250 հազար դոլարի խոստում կա: Այսինքն՝ Մեծ Բրիտանիայից գումարը դառնում է 220 հազար դոլար: Ընդհանուր առմամբ, Եվրոպան 3 մլն 360 հազար դոլարի գումար է հանգանակել»,- հավելեց Արշամյանը:

Մյուս համայնքներից Ավստրալիան այս տարի հանգանակել է 24.700 դոլար, Եգիպտոսը՝ 10.000, Բրազիլիան՝ 42.000, Արգենտինան՝ 94.000 դոլար:

«Հայաստանն ու Արցախը միասին այս տարի հանգանակել են 1 մլն 822 հազար 732 դոլար, «Տաշիր գրուպը»՝ 1.5 մլն, Պետերբուրգից Հրաչյա Պողոսյանը՝ 7.772 դոլար: Իսկ ԱՄՆ-ից խոստումները շուրջ 2 մլն 670 հազար դոլարի են: Այսպիսով՝ ընդհանուր գումարը, հայտարարված 9.8 մլն-ի փոխարեն, դարձել է 10 մլն 235 հազար 847»,- նշեց նա:

Հայկակ Արշամյանը նաև խոսեց հիմնադրամի որդեգրած քաղաքականության մասին, այն է՝ ապահովել հնարավորինս շատ մարդկանց մասնակցության հանգանակությանը: Վերջին երեք տարիներին մասնակցության առումով հետևյալ պատկերն է գրանցվել. 2017 թվականին «Հայ Փոստի», կարճ հաղորդագրությունների միջոցով հանգանակությունը և անհատների ու կազմակերպությունների մասնակցությունը հանգանակությանը կազմել է 3.240, 2018-ին՝ 5.994, իսկ այս տարի այդ թիվը հասել է 9.644-ի:

«Իսկ աշխարհում մասնակցությունը գրեթե միշտ նույնն է մնում՝ 20-22 հազար մարդ: Սակայն, օրինակ, ԱՄՆ-ում այս տարի, դարձյալ հեռուստամարաթոնի ժամանակ առցանց նվիրատվությունների գաղափարը խրախուսելու շնորհիվ, բավական բարձրացել է օնլայն նվիրատուների ցանկը: Այնպես որ՝ այնտեղ էլ այս տարի բավական լավ արդյունք ունենք»,- եզրափակեց «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենը: