Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրում է Արցախ՝ «մուղամ լսելու»

Լուրեր

27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
Բոլորը

Մի քանի օր առաջ Մեհրիբան Ալիևան ստատուս էր գրել, որ իրենց բոլորի երազանքն է՝ «մուղամ» լսել Ղարաբաղում: Մոտավորապես գիտեմ՝ ինքը դա ինչ կոնտեքստով էր գրել, բայց ես ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ: «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Նա կարող է լինել մեր հյուրը: Հայ ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել հյուրին, հյուրընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր երաժշտությամբ, մենք կարող ենք ապահովել մուղամ, կարող ենք իրականացնել նրա երազանքը: Նա կարող է լինել մեր հյուրը և Ղարաբաղում լսել իր սիրելի մուղամը»,- ասաց Աննա Հակոբյանը:

Նա հավելեց, որ եթե Ալիևան ընդունի իր հրավերը, ինքն էլ պատրաստ է Բաքու գնալ. «Կարծում եմ՝ սա կարող է ՄԱԿ-ի 1325 բանաձևի շատ ռեալ և շատ բարձր մակարդակի իրականացման ձև լինել ամբողջ աշխարհում»:

«Բայց եթե Մեհրիբան Ալիևան նկատի ունի, որ իրենց երազանքն այն է, որ գան Ղարաբաղ ու մուղամ լսեն, և դա նկատի ունի անել պատերազմի միջոցով, ապա ես վստահեցնում եմ, որ այդ երազանքն անկատար կմնա: Ոչ միայն անկատար կմնա, եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար, նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք»,- հայտարարեց Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկինը նշեց նաև, որ այդ երազանքին հասնելու համար միայն մեկ ճանապարհ կա՝ խաղաղությունը, Արցախի հետ բարիդրացիական հարաբերությունները: