«Լրջորեն քննարկում ենք ռազմամարզական վարժարան աղջիկներ ընդունելու հարցը». ՊՆ փոխնարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կանանց իրավունքների պաշտպանության և նրանց համար հավասար իրավունքների ապահովման հարցերը եղել ու շարունակում են մնալ պաշտպանության համակարգի բարեփոխումների կարևոր մասը։ Անցած ուսումնական տարում մենք արդեն երկրորդ անգամ երկու ռազմաուսումնական հաստատություններից ունեցանք կին շրջանավարտներ, որոնք իրենց զինվորական ծառայությունը հաջողությամբ անցնում են սպայի ուսադիրներով։ Այս մասին այսօր՝ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության վերաբերյալ համաժողովի ընթացքում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումներում կարևորում եմ պաշտպանության համակարգում կանանց ներգրավման ընդլայնումը և կին զինծառայողների թվի ավելացումը, որը մեր առաջնահերթություններից մեկն է։ Մեր մյուս նպատակը Զինված ուժերում ծառայող կամ ծառայելու ցանկություն ունեցող կանանց համար ռազմական կրթություն ստանալու, պաշտոնի նշանակման, առաջխաղացման և այլ հարցերում հավասար հնարավորությունների ապահովումն է։ Ընդամենը 10 օր առաջ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հոգաբարձուների խորհրդի նիստին ամենայն լրջությամբ քննարկում էինք աղջիկներին այնտեղ ընդունելու հարցը։ Մի քանի տեխնիկական խնդիր ունենք՝ կացարանի հետ կապված, որը փորձելու ենք մոտ ապագայում լուծել»,- ասաց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան