Վաղը Երևանի բարձրադիր գոտում կտեղա թույլ ձյուն, ցածրադիր գոտւմ անձրև. Գագիկ Սուրենյան

Լուրեր

08.12.2025 | 12:38
ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.12.2025 | 12:34
Ֆորմուլա-1-ը նոր չեմպիոն ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 12:23
Կալանավորը հանցավոր կազմակերպություն է ստեղծել ու թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում է կատարել․ ՔԿ
08.12.2025 | 12:17
Անահիտ Մանասյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.12.2025 | 12:12
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վիրահատության կարիք ունի. Գառնիկ Դանիելյան
08.12.2025 | 12:11
Ռուսական ԱԹՍ-ները Սումիի մարզում հարվածել են բնակելի շենքի. վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 12:03
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.12.2025 | 12:01
Փաշինյանն առաջարկում է եկեղեցիներում ՀՀ դրոշը կախել // Արամ Ա-ն քննադատել է ՀՀ իշխանությանը․ ԼՈՒՐԵՐ
08.12.2025 | 11:55
Հեռու մնացեք եկեղեցին պառակտելու ազգակործան փորձերից․ Արամ Ա
08.12.2025 | 11:47
Գառնիկ Դանիելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.12.2025 | 11:45
Թրամփի միջնորդությամբ հրադադարից հետո Թաիլանդի և Կամբոջայի միջև մարտերը վերսկսվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 11:33
«ՏաԹևեր»-ը ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղին
08.12.2025 | 11:21
Գոլային փոխանցում կատարած Սպերցյանը՝ խաղի լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 11:14
Թրամփը հայտարարել է, որ «մի փոքր հիասթափված է» Զելենսկիից
08.12.2025 | 11:06
Ամեն ինչ չի, որ պիտի մատով ցույց տրվի. Ավինյանը՝ ԵԱՍՄ հիմնարկի աշխատողների կողմից տերև այրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Վաղը մեր երկիրը գտնվելու է Սկանդինավիայից եկող ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում։ Այս պրոցեսը սկզբում բավականին ուժեղ էր, ու հանրապետության տարածքում պետք է առաջացներ ձյան առատ տեղումներ, սակայն ճանապարհին աստիճանաբար քայքայվեց։
Այսպիսով առաջիկա գիշերվանից սկսած և վաղը ցերեկվա ընթացքում շրջանների մեծ մասում սպասվում են թույլ տեղումներ։ Բացառություն կկազմեն Գեղարքունիքը, Սյունիքը և Արցախը, որտեղ կանխատեսվում է առատ ձյուն, առանձին հատվածներում բուք, ճանապարհներին մերկասառույց։

Դեկտեմբերի 6-ից տեղումները կդադարեն և մինչև դեկտեմբերի 10-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։


Դեկտեմբերի 5-ին մայրաքաղաքի բարձրադիր գոտում կտեղա թույլ ձյուն, ցածրադիր գոտւմ անձրև։ Դեկտեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կնվազի միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում մոտ 4-5 աստիճանով, սակայն դեկտեմբերի 6-7-ին նույնքանով էլ կբարձրանա»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը: