Ստոլտենբերգը հաստատեց ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությունը
Քաղաքականություն
03.12.2019 | 21:02ՆԱՏՕ-ն որոշակի ժամկետ չի սահմանում Ուկրաինայի և Վրաստանի հնարավոր անդամակցության համար, բայց հաստատում Է այդ հեռանկարը: Այդ մասին հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, տեղեկացնում Է ria.ru-ն:
Նա Լոնդոնում, որտեղ անցկացվելու Է ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների հանդիպումը, ելույթ Է ունեցել դիսկուսիոն համաժողովում:
«ՆԱՏՕ-ն դեռ Բուխարեստի գագաթնաժողովում Է որոշել, որ Ուկրաինան և Վրաստանը դառնալու են դաշինքի անդամներ: Այդ որոշումը մնում Է: Միևնույն ժամանակ մենք չենք սահմանում ստույգ ժամանակային շրջանակներ: Այժմ մենք կենտրոնացած ենք այն բանի վրա, թե ինչպես կարող ենք այդ երկրներին օգնել՝ շարժվելու եվրատլանտյան ինտեգրացման ուղղութամբ»,-հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, պատասխանելով այն հարցին, թե Կիևն ու Թբիլիսին երբ կարող են հրավեր ստանալ: