Գագիկ Ջհանգիրյանը դիմել է դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը առ ոչինչ ճանաչելու պահանջով
Հասարակություն
02.12.2019 | 16:43Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով առ ոչինչ ճանաչելՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2008 թվականի փետրվարի 23-ի երկու հրամանները:
«Datalex»-ից տեղեկանում ենք, որ պահանջը վերաբերվում է Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին հանրապետության նախագահի հրամանագրերին։
Լիլիթ Շաբոյան