Ծրագրի հաջողությունը կլինի այն, որ ընտանիքները կունենան կայուն եկամուտներ և կամովին կհրաժարվեն նպաստի համակարգից․ Ժաննա Անդրեասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
Բոլորը

Կառավարության ծրագրում հստակ ամրագրված է, որ աշխատանքի խրախուսումը դիտում ենք աղքատության հաղթահարման հիմնական միջոց։ Այն ծրագրերը և քաղաքականությունը, որոնք իրականացնում ենք, ամբողջությամբ այս սկզբունքների և կառավարության ծրագրում հռչակված նպատակի ներքո է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Նրա տեղեկացմամբ՝ իրենք 3 ուղղությամբ են աշխատում․ առաջինը հենց այն աջակցության ծրագրերի նախագծումն ու իրականացումն է, որոնք մի կողմից հանդես են գալիս, իբրև, փորձնական ծրագրեր, որովհետև փորձում են հասկանալ, թե աշխատանքի խրախուսման ո՞ր միջոցներն են, որոնք կարող են ավելի հասցեական լինել, համապատասխան լինել ընտանիքների կարիքներին և ունենալ արդյունավետություն։

«Երկրորդ ուղղությունն ինստիտուցիոնալ փոփոխություններն են, այսինքն՝ օրենսդրական դաշտի այնպիսի փոփոխությունները, որոնք հնարավորություն են տալիս ընտանիքների շրջանում կայուն եկամտի աղբյուրների ձևավորման հստակ ընթացակարգերը սահմանել։ Արդեն իսկ մենք շրջանառության մեջ ենք դրել Պետական նպաստի մասին համապատասխան փոփոխությունը, որտեղ առաջարկել ենք նոր մեխանիզմ ընտանիքների կայուն եկամտի ձևավորման»,- տեղեկացրեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը։

Նա, որպես երրորդ ուղղություն, առանձնացրեց սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումը։

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ այս ծրագրի շրջանակում ընդգրկված ընտանիքների՝ անասնապահությունից ստացված եկամուտները չեն ազդելու նրանց՝ նպաստի համակարգում ընդգրկվելու վրա։

«Մենք խրախուսում ենք աշխատանքը և երբևէ չենք դիտարկում, իբրև, պատժելու մեխանիզմ։ Այս ծրագիրը միայն նյութական աջակցություն չէ, այստեղ համալիր աշխատանք է տարվում և հենց դրա համար է ծրագիրը կոչվում աղքատության հաղթահարման փուլային ծրագիր։ Նպատակն այն է, որ  ընտանիքը համատեղ սոցիալական աշխատողի հետ հասկանա, որ սա է ճանապարհն իր ընտանիքի համար ավելի լավ կենսամակարդակ ու ապագա ունենալու։ Աղքատության հաղթահարումը նշանակում է, որ մարդն ինքն այլևս պետք է նպաստը չդիտի, իբրև, կյանքի, կենսագործունեության հիմնական ձև։ Բնականաբար, ենթադրում ենք, որ ծրագրի հաջողությունը կլինի այն, որ այս ընտանիքները կունենան կայուն եկամուտներ և կամովին կհրաժարվեն նպաստի համակարգից»,- ասաց Անդրեասյան։

Հարցին՝ կա՞ն մարզեր, որտեղ աղքատությունն ավելի բարձր է, պատասխանեց, որ Վիճակագրական կոմիտեն ամեն տարի հրապարակում է աղքատության մակարդակին վերաբերող ցուցանիշները, և հստակ կան մարզեր, որտեղ աղքատության մակարդակն ավելի բարձր է, օրինակ՝ Շիրակը։

Ժաննա Անդրեասյանը նկատեց, որ աղքատության փուլային հաղթահարման ծրագրի շրջանակում ընտանիքների մի մասի հետ պայմանագրերը կնքված են և մինչև տարեվերջ անհրաժեշտ անասնագլխաքանակը ձեռք կբերվի։

Կենդանատեսակները տարբեր են՝ ներառված են կովեր, խոզեր, ոչխարներ, այծեր, հնդկահավեր և այլն։

Անդրադառնալով հարցին, թե ծրագրի իրականացման ընթացքում վերահսկողություն սահմանվա՞ծ է, դրական պատասխան տվեց։

«Անընդհատ այցեր են կատարվում ընտանիքներ, կենդանու առողջական վիճակն են նայում և ծանոթանում ընտանիքի կողմից ծրագրի իրականացման ընթացքին։ Նաև նախատեսված են որոշակի տուգանքներ, մասնավորապես, այս գումարի ամբողջական փոխհատուցում, եթե օրինակ՝ կենդանին վաճառեն կամ մորթեն կենդանիներին»,- եզրափակեց Անդրեասյանը։