Հայաստանը միջին աշխատավարձի ցուցանիշով առաջ է անցել Ադրբեջանից

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱՊՀ-ի 2019 թվականի երրորդ եռամսյակի «աշխատավարձային» վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 5-րդ տեղը: Այս մասին գրում է Rusarminfo-ն՝ վկայակոչելով ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալները:

Դրանց համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում միջին աշխատավարձը դոլարային արտահայտությամբ կազմել է 385 դոլար (երկրորդ եռամսյակի համեմատ՝ աճել է 15 դոլարով):

Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանում նշված ժամանակաշրջանում միջին աշխատավարձը 10 դոլարով պակաս է եղել՝ կազմելով 375 դոլար (աճը՝ 25 դոլար):

ԱՊՀ-ում միջին աշխատավարձի ցուցանիշով առաջատարների եռյակն անփոփոխ է մնացել: Առաջին հորիզոնականում Ռուսաստանն է՝ 705 դոլարով (2019թ. երկրորդ եռամսյակի համեմատ՝ 45 դոլարով պակաս): Բելառուսն ամրապնդել է դիրքերը երկրորդ տեղում՝ 545 դոլար (աճը՝ 30 դոլար), իսկ երրորդ հորիզոնականում Ղազախստանն ՝ 495 դոլար միջին աշխատավարձով (աճը՝ 5 դոլար):

Ուկրաինայում միջին աշխատավարձը կազմել է 435 դոլար (աճը՝ 40 դոլար), Մոլդովայում՝ 415 դոլար (աճը՝ 5 դոլար):

Միջին աշխատավարձի ցուցանիշով ԱՊՀ-ում ամենաաղքատը Միջին Ասիայի երկրներն են. Ուզբեկստանում այն կազմել է 270 դոլար (աճել է 20 դոլարով), Ղրղզստանում՝ 240 դոլար (երկրորդ եռամսյակի ցուցանիշը պահպանվել է), Տաջիկստանում՝ 135 դոլար (նվազել է 5 դոլարով):