2018-ին աղքատությունը նվազել է 2․2 տոկոսային կետով․ Ազգային վիճակագրական կոմիտե

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

2018 թվականին Հայաստանում աղքատ է եղել շուրջ 700 000 մարդ։ Եվ այդուամենայնիվ, անցյալ տարի աղքատության մակարդակը 2017-ի համեմատ նվազել է ՝ 25․7%-ից՝ դառնալով 23․5 %։ Այս մասին նշվում է Ազգային վիճակագրական կոմիտեի՝ 2018-ի սոցիալ-տնտեսական պատկերը ամփոփող զեկույցում։ Ստացվում է, որ Հայաստանի ամեն չորրորդ բնակիչ վաստակում է 42 621 դրամից նվազ գումար։ Շուրջ 1% է կազմում ծայրահեղ աղքատների թիվը, ամսական 35 000 դրամից պակաս գումար ստացողները համարվում են չափավոր աղքատ, նրանց թիվը 9․6% է կազմում։

Նշվում է, որ աղքատության հաղթահարման նպատակով Հայաստանին լրացուցիչ անհրաժեշտ է 63․2 միլիարդ դրամ՝ սա հավելյալ արդեն իսկ պետության տրամադրած սոցիալական ծրագրերի։ Ծայրահեղ աղքատության նվազման նպատակով անհամեմատ ավելի քիչ գումար է պահանջվում՝ 1 միլիարդ դրամ։ Շիրակի մարզում աղքատությունը ամենաբարձր ցուցանիշի վրա է, աղքատ է բնակչության 42․2 տոկոսը։

2018 թվականի հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է տնային տնտեսությունների 16 և բարձր տարիքի անդամների կարծիքը կենսամակարդակի առաջնային խնդիրների վերաբերյալ:

Հետաքրքիր է նաև, թե քաղաքացիները ինչն են առաջնային խնդիր գնահատում։

2018 թվականին առավել առաջնային խնդիրներից նշվել են ոչ պարենային առաջնային կարիքները (29.7%) և բնակարանային հիմնահարցը (27.6%): 2018-ին 2017-ի նկատմամբ բնակարանային հիմնահարցը մեղմացել է 2%-ային կետով, իսկ ոչ պարենային առաջնային կարիքներն ավելացել են 3.6%-ային կետով:

2018-ին սննդի ապահովման հարցը հիմնական խնդիր համարող տնային տնտեսությունների անդամների մասնաբաժինը 2017-ի համեմատ 1.2%-ով նվազել է և կազմել՝ 9.1%։ Տնային տնտեսությունների 16 և բարձր տարիքի անդամների 29.7%-ի գնահատմամբ, ոչ պարենային առաջնային կարիքներից բավարարվածությունը համարվում է կարևոր հիմնախնդիր:

Ինչպես նախորդ տարի, այնպես էլ 2018-ին հարցվողների համար կարևոր հարցերից մեկը բնակարանային հիմնահարցն է (2017թ.-ին՝ 29.6%, 2018թ.-ին՝ 27.6%): 2018թ.-ին տնային տնտեսությունների 7.7% անդամների համար ամենաառաջնային խնդիրն առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունից զուրկ լինելն է: Հարցվողների 2.9%-ը որպես առաջնային խնդիր նշել է երեխաներին բավարար կրթությամբ ապահովելու անկարողությունը, իսկ 23.0%-ը նշել է այլ առաջնային խնդիրներ: