Մենք դեռ ահռելի աշխատանք ունենք անելու՝ համաժողովի ընձեռած հնարավորությունները իրագործելու ուղղությամբ. Հակոբ Արշակյանը՝ Բիզնես ինովացիոն ֆորումին

Լուրեր

30.03.2026 | 21:13
Հայ մարզիկները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Կիոկուշին կարատեի «Եվրոպայի գավաթ» մրցաշարում
30.03.2026 | 21:00
Փնտրվում է իրական Սամվել Կարապետյանը․ եթե ուզում է վարչապետ դառնալ, ինչո՞ւ չի հրաժարվում մյուս քաղաքացիություններից․ Արփի Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 20:45
50 ԲԿ-ի փոխարեն՝ 14-ը․ չիրագործված խոստում՝ առողջապահության ոլորտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 20:44
ՀՀ-ի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ
30.03.2026 | 20:41
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը
30.03.2026 | 20:33
Ինչից ծագեց եկեղեցու միջադեպը․ 3 քաղաքացի ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 20:24
Ինչո՞ւ երկու շաբաթ քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն տեղի չի ունենում
30.03.2026 | 20:13
Մինչև 8 տարի ազատազարկում․ ինչ պատիժ է սահմանում ՀՀ օրենքը ընտրակաշառք տալու կամ ստանալու համար
30.03.2026 | 20:00
Պապիկյանի ցուցադրած բունկերը կդիմանա առաջին հարվածին, բայց հրետանու, հրթիռի հարվածի դիմադրել ունակ չեն․ Վովա Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 19:48
Թրամփը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին քաղբանտարկյալների ազատելու համար
30.03.2026 | 19:33
Իրանի խորհրդարանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հնարավորությունը
30.03.2026 | 19:20
Զորահանդես հաղթող պետությունն է անում․ կորուստներ և զոհեր բերած իշխանության կողմից կազմակերպելը հարցեր է առաջացնում․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 19:10
Անի Սամսոնյանին հետամտելու դեպքով նախաքննությունն ավարտվել է. մեղադրյալը տնային կալանքի տակ է
30.03.2026 | 18:55
Հայաստանի Մ-19 հավաքականը տպավորիչ հաղթանակ տարավ՝ 9։0․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 18:45
Ինչպես է պատերազմն ազդել Իրանից ՀՀ մուտք գործողների թվի վրա
Բոլորը

ԱՏՁՄ Հանրային կապերից տեղեկացնում են, որ  Դիլիջանի «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի» տարածքում կայացել է 7-րդ Բիզնես ինովացիոն ֆորումի (BIF 2019) պաշտոնական բացման արարողությունը։

«Իրենց բացման խոսքով հանդես եկան Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը և գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «e-GovArmenia Consortium»-ի ներկայացուցիչ Սաթենիկ Մնացականյանը, «e-Hayq» կազմակերպության հիմնադիր տնօրեն Վահագն Պողոսյանը  և «Instigate» ընկերությունների խմբի տնօրեն Արման Պողոսյանը։

 

Բիզնես ինովացիոն ֆորումը յուրօրինակ հարթակ է, որտեղ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների  և շփումների միջոցով ներկայացվում է ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, ծավալվում է գործնական քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչպես նաև ձևավորվում է հետագա գործողությունների պլան:

 

«Համաժողովի անցկացման ազդեցությունը հայկական բարձր տեխնոլոգիական  միջավայրի զարգացման և Հայաստանն աշխարհին ներկայացնելու հարցում շատ մեծ է։ Մենք դեռ ահռելի աշխատանք ունենք անելու՝ համաժողովի ընձեռած հնարավորությունները իրագործելու, մեծ շուկաներ դուրս գալու, նոր կազմակերպություններ ներգրավելու ու բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ», – ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

 

«Տարիների փորձը ցույց է տալիս, որ Ֆորումի ընթացքում արծարծվող գաղափարները հետագայում բռնում են իրականացման ուղին, ինչն այս հարթակը դարձնում է որոշակիորեն բացառիկ։ Այս տարին լի էր մեծ թվով այցերով ու միջոցառումներով, ու եթե վերջին տարիներին մեզ համար կարևոր էր աճ գրանցել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ապա այժմ մեզ, առավել քան երբեք, պետք է սևեռել ուշադրությունը ոլորտի բիզնես բաղադրիչի զարգացման վրա», – նշեց ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։

 

BIF 2019-ի հիմնական թեմաներն են՝ «Թվայնացման և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ՀՀ պետական ռազմավարություն», «ՀՀ թվայնացման ռազմավարական մոտեցումներ», «ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ինովացիոն եղանակներ», «Երիտասարդացնելով STEM կրթությունը՝ հասունացնում ենք տեխնոլոգիական ոլորտը», «ԲՏԱ լուծումների արտահանման մեխանիզմներ» և այլն: Այս տարի ֆորումն անցկացվում է «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղին» խորագրով:

 

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտը և վերջինիս զարգացման նկատմամբ վերաբերմունքը մեր երկրում ենթարկվել է զգալի փոփոխությունների, ինչը մեզ դրդում է վերանայել Միության գործողությունների, ինչպես նաև Հայաստանի կառավարության հետ համագործակցության ռազմավարությունը։ Այժմ պետք է նորովի ձևակերպել, թե ինչը բոլորիս համար ապագա տարիներին կհամարվի  հաղթանակ տեխնոլոգիական ոլորտում։ Քանի որ այսօր Ֆորումին ներկա գտնվող անհատներից առնվազն հիսունը ներկայացնում են մասնավոր սեկտորը, իսկ քառասունը՝ տարբեր պետական ու միջազգային կառույցներ, այս երկու օրերի ընթացքում մեր առաքելությունը կլինի պետականի ու մասնավորի համար հիշատակածս հաղթանակի պատկերը հնարավորինս մոտեցնելն ու համահունչ դարձնելը», – բացման իր խոսքում նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

 

Ֆորումն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), PR գործընկեր՝ P-Art ընկերությունը»,- ասված է հաղորդագրությունում: