ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի դիտարկած բոլոր երկրներից միայն Հայաստանում է գնանկում արձանագրվել. ՀՀ վարչապետ

Լուրեր

03.06.2026 | 11:16
Փորձաքննությամբ կասկածի տակ է դրվել ՀՀ ՆԳՆ և ազգային անվտանգության նախկին փոխնախարարի  ինքնասպանության վարկածը․ Վարդապետյանը վերացրել է գործը կարճելու 1999 թ․ որոշումը
03.06.2026 | 11:10
Կարսում Հայաստանի ու Թուրքիայի գործարար շրջանակների հանդիպում է տեղի ունեցել
03.06.2026 | 11:02
Մեծ տրանսֆեր հայկական ֆուտբոլում. սերբական ակումբը ձեռք է բերել «Նոայի» հարձակվողին
03.06.2026 | 10:48
Ալեքսան Ալեքսանյանը 2 ամսով կալանավորվեց
03.06.2026 | 10:45
Բաքվի վերաքննիչ դատարանում քննարկվել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների միջնորդությունները
03.06.2026 | 10:42
«Կրասնոդարի» մարզիչը հայտնել է՝ որ դեպքում ակումբը բաց կթողնի Էդուարդ Սպերցյանին
03.06.2026 | 10:38
Մասիսում տեղի ունեցած միջադեպով 3 հոդվածով վարույթ է նախաձեռնվել
03.06.2026 | 10:35
Հայկական արտադրության ռազմական տեխնիկան՝ ցուցահանդեսում. ՈՒՂԻՂ
03.06.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 3-ի դրությամբ
03.06.2026 | 10:19
Հունիսի 3-ից Երևանում երթուղի է դուրս եկել 45 նոր տրոլեյբուս․ ուղեգծերում փոփոխություններ են կատարվել
03.06.2026 | 10:08
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
03.06.2026 | 00:40
Փաշինյանը Էրդողանի հետ քննարկել է Ախալքալաք–Կարս երկաթուղով Հայաստանից արտահանումների հարցը
02.06.2026 | 23:49
Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
02.06.2026 | 23:22
Երևանի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է
02.06.2026 | 23:13
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը ֆեյսբուքյան գրառմամբ  ներկայացրել է ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները, ըստ որի՝ ԱՎՃ-ի դիտարկած բոլոր երկրներից միայն Հայաստանում է գնանկում արձանագրվել:

«Միացյալ ազգերի կազմակերպության սննդամթերքի համաշխարհային կազմակերպության (FAO) ամենամսյա զեկույցի համաձայն 2019 թվականի հոկտեմբերին անցած տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի համաշխարհային գները աճել են 6 տոկոսով:

Իսկ Հայաստանում 2019-ի հոկտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքը թանկացել է 0.1 տոկոսով:

Սա հիմնականում եթե ոչ բացառապես երկրում տնտեսական մրցակցության խորացման հետեւանք է: Մենք շատ լավ հիշում ենք, թե ինչ էր տեղի ունենում նախկինում. համաշխարհային շուկայում սննդամթերքը թանկանում էր ասենք 2 տոկոսով, Հայաստանում թանկանում էր մի 4-5 տոկոս:

Ի դեպ, այս տարվա սեպտեմբերին անցած տարվա դեկտեմբերի համեմատ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի դիտարկած բոլոր երկրներից միայն Հայաստանում է գնանկում արձանագրվել:

Այսինքն այս տարվա սեպտեմբերին 2018 թվականի դեկտեմբերի համեմատ նշված բոլոր երկրներում արձանագրվել է գնաճ, եւ միայն Հայաստանում գները նվազել են՝ 2.1 տոկոսով»,- գրել է նա: