Վրաստանի խորհրդարանի արգելափակումը շարունակվում է. երկաթե պատերն այլևս չկան
Քաղաքականություն
29.11.2019 | 13:15Խորհրդարանի տարածքում արդեն հավաքվել են ցուցարարներն ու ընդդիմության անդամները: Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը, թեև նախորդ օրվա համեմատ ավելի քիչ թվով, երկաթե պատերն էլ այլևս չկան. գրում է aliq.ge-ն:
Երկաթե պատ դրված է միայն խորհրդարանի ետնամուտքի մոտ, որտեղից պատգամավորները մուտք են գործում խորհրդարան:
Հանրահավաքի կազմակերպիչները՝ ընդդիմությունը և ակտիվիստները կրկին հայտարարել են խորհրդարանի մուտքերի արգելափակման մասին: Երեկ նրանց դա չհաջողվեց անել, քանի որ ոստիկաններն էին արգելափակել։
Այսօր նախատեսվում է խորհրդարանի լիագումար նիստը: