Չգիտեմ, թե ինչու է քաղաքապետը արձակուրդ վերցրել, բայց երկու պատճառ բացառում եմ. Հակոբ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Հայկ Մարությանը երկու օրով չվճարվող արձակուրդ է վերցրել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ՝ անդրադառնալով Հայկ Մարությանի՝ այս տարի արդեն երկրորդ անգամ արձակուրդ մեկնելուն:

«Չեմ կարող ասել, թե ինչու է մեկնել արձակուրդ, բայց կարող եմ ասել, թե որ պատճառները չեն մտնում արձակուրդ մեկնելու մեջ: Ո՛չ առողջական խնդիների պատճառով է Հայկ Մարությանը վերցրել արձակուրդ, ո՛չ քաղաքական խնդիրների պատճառով է Հայկ Մարությանը վերցրել արձակուրդ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե նախորդ արձակուրդից Հայկ Մարությանը բավականին լարված է վերադարձել և նույնիսկ խոսվում էր հնարավոր հրաժարականի մասին, Հակոբ Կարապետյանը նշեց. «Քաղաքապետ Հայկ Մարությանը արձակուրդից վերադարձել է բավական առույգ, բարձր տրամադրությամբ, կարծեմ, հաղորդագրություն տարածել էինք, որ հանգստին զուգահեռ հասցրել է  եվրոպական մի շարք քաղաքաներում շրջել և տեսնել այնտեղի կառավարման փորձ»:

Նա նշեց, որ քաղաքապետի հրաժարականի մասին այս տարվա ընթացքում խոսակցություններ եղել են, որոնք հիմք չունեին: «Բայց աշխատանքը բավական նյարդային աշխատանք է, ձանձրանալու առիթ չկա»,-հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան