Չենք խորշում Սամվել Ալեքսանյանից նվերներ ընդունելուց. Հայկ Մարությանի խոսնակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 13:37
Հայկական Arins Group-ը գնում է Վրաստանում Terabank-ը և Biltmore հյուրանոցը․ վրացական ԶԼՄ-ներ
26.08.2026 | 13:27
ԱՄՆ-ը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների համար դիմումների ընդունումը
26.08.2026 | 13:18
Ավելի անխոցելի թեկնածու կարող էիք առաջադրել․ Բաքոյանը՝ Իրինա Յոլյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 13:10
Ինչ խնդիրներ են արձանագրվել 2025 թ․ ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում․ ՀՔԱՎ-ի զեկույցը
26.08.2026 | 13:00
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
26.08.2026 | 12:51
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը ժամանակավորապես վերաբացելու շուրջ
26.08.2026 | 12:45
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
26.08.2026 | 12:40
Պակիստանում ծննդատանը հրդեհի հետևանքով առնվազն 14 նորածին է մահացել
26.08.2026 | 12:38
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանին հանձնել են նրան ձերբակալելու նոր որոշում
26.08.2026 | 12:32
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
26.08.2026 | 12:30
Ռահիմ Սթերլինգին սպառնում է երկու տարվա ազատազրկում
26.08.2026 | 12:21
Իրինա Յոլյանին «Ուժեղ Հայաստան»-ն առաջադրեց ԱԺ ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
26.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանի որդին կալանավորվեց // Նոր հայցադիմում Գագիկ Ծառուկյանի գույքերի հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 12:06
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց
Բոլորը

Երևանի «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել է, որ քաղաքապետարանը «ԿամԱԶ»-ները նվեր է ընդունել Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերությունից, և դա արել է շինթույլտվությունների դիմաց: Այս հայտարարությունն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա ասաց, որ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ Սամվել Ալեքսանյանից կարող է նվիրատվություն ընդունել այնպես, ինչպես պատրաստ է ընդունել ցանկացած որևէ մեկից:

«Որպես «Ալեքս ընդ հոլդինգ» ընկերության հիմնադիր-սեփականատեր պետռեգիստրում գրանցված է մի անձի անունով, որի անունը Սամվել Ալեքսանյան չէ: Տնօրենը, որ ստորագրել է պայմանագիրը քաղաքապետարանի հետ, Հայկ Իսրայելյանն է: Քաղաքապետարանը չունի այդ խնդիրը պարզելու, թե արդյոք այս կամ կազմակերպության հետևում կանգնած է այս կամ այն գործարարը, կամ ոչ: Իսկ երբ հարցնում են՝ ստացե՞լ եք նվիրատվություն Սամվել Ալեքսանյանից, բնականաբար, պատասխանն է՝ ոչ, որովհետև եթե ասենք՝ ստացել ենք, պայմանագիր կնքած Իսրայելյանը կարող է զանգել ու ասել՝ «Եղբայր, մենք նվեր տանք, դու ուրիշ մարդու անուն հնչեցնե՞ս»: Եթե դուք կարծում եք, որ դա «Ալեքս հոլդինգն» է և կապ ունի Սամվել Ալեքսանյանի հետ, ես, առավելևս Հայկ Մարությանը չենք կարող անել հայտարարություններ ասեկոսեների, տարածված կարծիքների հիման վրա, առավելևս, որ պախարակելի բան Սամվել Ալեքսանյանից նվեր ընդունելու մեջ չկա»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան