Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

05.06.2026 | 11:45
Արթուր Մելքոնյանը՝ ֆուտզալի Ռուսաստանի չեմպիոն
05.06.2026 | 11:37
NYMEX․ Ոսկու գինը նվազել է և կազմել 4434.40 դոլար
05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
05.06.2026 | 11:20
Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ
05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
05.06.2026 | 10:33
«Ընտրեք Ռոբերտ Քոչարյանին», «Էգուց փողի օր ա». ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 10:25
Պուտինը ԵՄ-ին ինտեգրման Հայաստանի ծրագրերը «մտահոգություն առաջացնող» է անվանել
05.06.2026 | 10:10
Կիբեռանվտանգության հարցերը՝ RISE 2026-ի քննարկման առանցքում
05.06.2026 | 09:55
Ռուբլին արժեզրկվում է․ արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 5-ի դրությամբ
05.06.2026 | 09:40
Արմեն Աշոտյանի մասնակցությամբ Բրյուսովի գույքի գործով 7 անձի ձերբակալելու որոշում է կայացվել․ ՔԿ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյոր Սոլրուն Գիսլադոտիրիի գլխավորած պատվիրակությանը։

«Ողջուներով հյուրերին կրկին ՀՀ դատախազություն այցելելու կապակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ ձևավորված հարաբերությունների ներկայիս մակարդակը և համագործակցության հարուստ փորձը, որը նոր նախաձեռնությունների, համատեղ ծրագրերի իրականացման կարևոր նախապայման է հանդիսանում: Արթուր Դավթյանը նշել է, որ տիկին Գիսլադոտիրի նախորդ այցից հետո անցած 2 տարվա ընթացքում Հայաստանում արմատական զարգացումներ են տեղի ունեցել դատաիրավական ոլորտի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ինստիտուցիոնալ, օրենսդրական և կազմակերպական բարեփոխումների իրականացման ուղղությամբ, որտեղ միջազգային գործընկեր կազմակերպությունների, այդ թվում նաև ԵԱՀԿ-ի աջակցությունը կարևոր նշանակություն է ունեցել:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենն իր գոհունակությունն է հայտնել ժողովրդավարական և մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի կատարելագործմանն ուղղված համագործակցության նախագծերում ՀՀ դատախազության ներգրավվածության և այն շարունակելու դրսևորվող պատրաստակամության կապակցությամբ: Նա նշել է, որ առկա են նոր հնարավորություններ հատկապես դատախազության կարողությունների զարգացմանը նպաստելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների դեմ պայքարի օրենսդրական հիմքերի և իրավակիրառ պրակտիկայի արդյունավետության բարձրացման, այս համատեքստում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ արդարադատության ակադեմիայի հետ եռակողմ ձևաչափով գործակցությամբ դատախազների վերապատրաստման ծրագրերի իրականացման հնարավորությունները:

ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը ապահովում է բավարար հնարավորություններ և կառուցակարգեր ազգային, կրոնական, ռասսայական խտրականության և ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների դեմ պայքարում, սակայն հանցավորության դեմ պայքարի գործիքակազմի և իրավական մտքի զարգացմանը զուգահեռ մշտապես արդիական է դատախազների մասնագիտական հմտությունների կատարելագործման, նոր գիտելիքների ձեռքբերման խնդիրը:

Արթուր Դավթյանը հավելել է, որ հասարակության բնականոն կենսագործունեության ապահովման տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն է ստանում ամենատարբեր մակարդակներով ատելության և բռնությունների քարոզի քրեաիրավական հակազդման օրենսդրական գործուն, առավել ճկուն կառուցակարգերի ներդրումը, այս հարցում միջազգային փորձի ուսումնասիրումը, որի ուղղությամբ ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում:

Քննարկվել է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից Արևելյան գործընկերության 6 երկրներում իրականացվող դատախազությունների կարիքների գնահատման ծրագրի ընթացքին, դատախազների գործառույթային անկախության ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Երկկողմ պատրաստակամություն է հայտնվել առավել ինտենսիվ դարձնել շփումները և տեղեկատվության փոխանակման գործընթացները»,- ասված է հաղորդագրությունում: