Հայաստանում կիրագործվի գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը

Լուրեր

05.06.2026 | 11:46
Երևանում բացահայտվել է ապօրինի առցանց խաղային հարթակների սխեմա․ հնարավոր վնասը գերազանցում է 2.4 մլրդ դրամը
05.06.2026 | 11:45
Արթուր Մելքոնյանը՝ ֆուտզալի Ռուսաստանի չեմպիոն
05.06.2026 | 11:37
NYMEX․ Ոսկու գինը նվազել է և կազմել 4434.40 դոլար
05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
05.06.2026 | 11:20
Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ
05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
05.06.2026 | 10:33
«Ընտրեք Ռոբերտ Քոչարյանին», «Էգուց փողի օր ա». ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 10:25
Պուտինը ԵՄ-ին ինտեգրման Հայաստանի ծրագրերը «մտահոգություն առաջացնող» է անվանել
05.06.2026 | 10:10
Կիբեռանվտանգության հարցերը՝ RISE 2026-ի քննարկման առանցքում
05.06.2026 | 09:55
Ռուբլին արժեզրկվում է․ արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 5-ի դրությամբ
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 27-ին Երևանում կայացել է «Հողերի չօգտագործման խնդիրների կարգավորման նպատակով հողերի կառավարման գործիքակազմի և ինստիտուցիոնալ շրջանակի ձևավորում» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը։ Այն կազմակերպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։

«Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ լուծելու հողերի չօգտագործման խնդիրները նոր իրավական և ինստիտուցիոնալ շրջանակի կազմավորման, ինչպես նաև հողերի կառավարման գործիքակազմի ձևավորման միջոցով։

Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Կադաստրի պետական կոմիտեի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, խորհրդատվական ծառայությունների, ինչպես նաև մարզպետարանների և համայնքապետարանների ներկայացուցիչներ և մասնագետներ:

«Հողային բարեփոխումները առաջնային խնդիրներ են: Առանց հողերի կոնսոլիդացիայի, առանց արդյունավետ մշակման ու հարմար պայմաններ ստեղծելու՝ դժվար թե կարողանանք հասնել ցանկալի նպատակի: Այժմ վարելահողերի մոտավորապես մեկ երրորդ մասը չի մշակվում կամ արդյունավետ չի   մշակվում։ Պետք է ձգտենք երկարաժամկետ արդյունքների, արդյունավետ բիզնեսի: Մեր առաջարկները պիտի իրականացնենք պիլոտային ծրագրերի միջոցով և, կարծում ենք, հաջորդ տարվա վերջում կունանանք արդյունքներ, որոնք էլ մեզ կհուշեն. արդյո՞ք ճիշտ ճանապարհի վրա ենք, թե՝ ոչ», – իր խոսքում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ՊԳԿ-ին, շեշտելով, որ խնդիրը բարձրաձայնելու հենց առաջին իսկ օրվանից կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերել:

«Այսօրվա աշխատաժողովի նպատակն է ներկայացնել ծրագիրը հիմնական շահառուներին, որոնք իրենց դերակատարումն են ունենալու հողերի կառավարման նոր իրավական շրջանակի ներդրման հարցում։ Հողերի չօգտագործման խնդիրը բարդ, բազմաբնույթ գործընթաց է` միմյանց հետ փոխկապակցված տնտեսական, բնապահպանական և սոցիալական գործոններով։ Հողերի չօգտագործման պատճառների բազմաբնույթ լինելը պահանջում է համակարգված աշխատանք հողային և այլ հարակից քաղաքականությունների միջև, ինչպիսիք են գյուղատնտեսությունը և ընդհանուր տնտեսությունը», – նշել է ՊԳԿ-ի հողերի կառավարման գծով պատասխանատու Մորթեն Հարթվիգսենը։

Նախկինում կատարված վերլուծության հիման վրա ՊԳԿ-ն առաջարկել է ոլորտի քաղաքականության, իրավական և ինստիտուցիոնալ մակարդակի գործողությունների հայեցակարգային շրջանակ: Նաև կհիմնվի նոր հաստատություն՝ Հողի գործակալություն, որը պատասխանատու կլինի հողային քաղաքականության ձևավորման և իրականացման, ինչպես նաև հողերի շուկայի կանոնակարգման համար:

Մեկ տարի տևողությամբ ծրագիրը մասնավորապես կաջակցի Հողի գործակալության իրավասությունը կարգավարող իրավական շրջանակի և հողերի կառավարման գործիքակազմի ձևավորմանը: Սա ավելի մեծ ուշադրություն և աջակցություն կհրավիրի հողերի սեփականատերերի և վարձակալների (երաշխիքային վարձակալություն) միջև «միջնորդավորված վարձակալության» հարցին։ Փորձնական ծրագիր կիրականացվի Արմավիրի մարզում: Հաջողության դեպքում նմանատիպ մոտեցում կկիրառվի ամբողջ երկրում։

Աշխատաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՊԳԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր։ Այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը և ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն»,- ասված է հաղորդագրությունում: