Վանեցյանն այդ քաշային կարգը չունի, որ իր հետ բանավեճի մեջ մտնեմ. Դավիթ Սանասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
Բոլորը

ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանից Factor.am-ը հետաքրքրվեց, թե ինչու է այս փուլում լուռ, հաշվի առնելով նախկինում Արթուր Վանեցյանին ուղղված իր խոսքերը, թե՝ «ինչ կլինի, եթե ես խոսեմ», Սանասարյանը պատասխանեց․ «Որոշում եմ կայացրել, որ այս փուլում չեմ պատասխանելու, համ էլ ես չեմ կարծում, որ պետք է մտնեմ՝ «սուտ է ասում, ճիշտ է ասում» մակարդակի մեջ։ Ինքն իր տեսակետը ներկայացրեց, ես իմ փաստերն ունեմ, ժամանակը կգա կխոսեմ։ Ինքն այդ քաշային կատեգորիան չունի, որ ես իր հետ բանավեճի մեջ մտնեմ։ Ես իրեն զգուշացրել եմ՝ մի՛ խառնվի, մի՛ սխալ արա, ես իր հետ բանավեճ չունեմ»։

Դավիթ Սանասարյանը նաև նշեց, որ չի ուզում մասնակից լինել ցեխշպրտոցներին․ «Ես կարծում եմ, որ մեր երկրում շատ ավելի լուրջ խնդիրներ կան, քան միմյանց նկատմամբ ցեխ շպրտելով՝ գաղջ մթնոլորտին նորից սպասարկելը»։

Հարցին՝ ե՞րբ է գալու խոսելու իր ժամանակը, սպասո՞ւմ է ինչ-որ իրադարձությունների, Սանասարյանն ասաց․ «Եթե որևիցե պահի զգամ, որ չխոսելն այլընտրանք չունի, այդ պահին կխոսեմ։ Ես կարծում եմ՝ խոսելու կարիք առայժմ չկա»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան