«Տասը տարի առաջ, երբ Հայաստան էի եկել, փորձեցի ձեր գինին, այսօր կարող եմ ասել, որ հայկական գինու որակը զգալիորեն լավացել է»․ ԵՄ դեսպան

Լուրեր

15.07.2026 | 22:11
ԵՄ-ն երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների ժամանակավոր պաշտպանության մեխանիզմը, սակայն բացառել է զինապարտներին
15.07.2026 | 22:00
Հայաստանը COP17-ի հարթակը դիտարկում է միջազգային համագործակցությունն ամրապնդելու հնարավորություն
15.07.2026 | 21:52
«Շոգ է, բժժել են»․ Գյումրու ավագանու նիստում դժգոհեցին ասֆալտապատման ընթացքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 21:40
Հայաստանն ու ՄԱԿ-ը մտադիր են ընդլայնել համագործակցությունը ցեղասպանության կանխարգելման ոլորտում
15.07.2026 | 21:25
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
15.07.2026 | 21:11
ՄԻՊ-ը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է ատելության խոսքի և իրավունքների պաշտպանության հարցերը
15.07.2026 | 21:00
Հուսամ՝ հայկական ապրանքների մուտքը Ռուսաստան կբացվի․ վարչապետն ասաց՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ Անուշիկ Ավետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:52
«Ալաշկերտը» նախախաղային մարզում անցկացրեց Ղազախստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:42
ԱՄՆ Սենատը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերանայված նախագիծ է ներկայացրել, որը կարող է առնչվել նաև Ադրբեջանին
15.07.2026 | 20:30
«Մուլտի վելնես»-ը կփոխանցվի Երևանի քաղաքապետարանի՞ն․ ինչ է սպասվում Ծառուկյանի ևս մեկ բիզնեսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:20
«Դրսից եկողների» դեմ փոփոխություն․ ՀՀ-ն խստացնում է ընտրական ցենզը, մինչ այլ երկրներ հրաժարվում են սահմանափակումներից
15.07.2026 | 20:15
Ընտրությունների թվային ճակատը․ ինչպես էին տարածվում քաղաքական նարատիվները YouTube-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը հօգուտ ՌԴ-ի հայտարարություններ է անում, սա ուղիղ խոչընդոտ է ճիշտ օրակարգի ուղղությամբ․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 19:46
«Ոսկե ծիրան»-ի ժյուրիի անդամն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.07.2026 | 19:30
Ինչո՞ւ են ռուս սահմանապահները ստուգումներ իրականացնում Նռնաձորում․ իրավական հիմքերն ու գործող կարգավորումները 
Բոլորը

Գյուղատնտեսությունը Եվրամիության երկարաժամկետ ռազմավարությունների շարքում է։ Մենք կարևոր կապ ենք տեսնում պարենային անվտանգության, սննդի արտադրության և շրջակա միջավայրի պահպանության միջև։ Միասին պետք է Հայաստանի տնտեսության համար հնարավորություններ ստեղծենք և Հայաստանի համար օրինակ ծառայենք։ Այս մասին այսօր՝ պարենային ապահովության ոլորտում ներդրումների և ձեռնարկատիրության զարգացման հնարավորություններին նվիրված միջազգային համաժողովի ընթացքում նշեց Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը։

«Թերսնման դեմ պայքարը կենսական նշանակություն ունի՝ աշխարհի երեխաներին հնարավորություն տալ ավելի առողջ կենսակերպ վարել, ավելի լավ սովորել և բարելավել իրենց ապագան։ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած հանձնառությունների շարքում կարևոր են շրջակա միջավայրի պահպանությունը և բնական ռեսուրսների՝ հատկապես ջրային պաշարների կայուն օգտագործումը։ Եվրամիությունը փորձում է փոխել այն ընկալումը, որը կա սննդի և սննդի արտադրման հարցում։ Մենք փնտրում ենք կայուն լուծումներ, որպեսզի զարգացնենք այն գաղափարը, որ առողջ սնունդն ավելի լավ է, քան արագ սնունդը, որը կարելի է գտնել ցանկացած երկրի ցանկացած քաղաքում։ Տասը տարի առաջ, երբ Հայաստան էի եկել, փորձեցի ձեր գինին։ Այսօր կարող եմ ասել, որ հայկական գինու որակը զգալիորեն լավացել է։ Կարծում եմ՝ դուք շատ լավ սննդային արտադրանք ունեք և հիմա լավագույն ժամանակն է՝ օգտագործել այդ հնարավորությունը՝ զարգացնելու հայկական տնտեսությունը, ստեղծելու արտահանման հնարավորություններ և միաժամանակ, լուծել թերսնման խնդիրը»,- ասաց ԵՄ դեսպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան