Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ ներկայացուցիչներին

Լուրեր

28.03.2026 | 16:40
Միքայել Մարգարյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել․ ՔԿ
28.03.2026 | 16:35
Իրավիճակը Կապանում՝ տեղացած հորդառատ անձրևներից հետո
28.03.2026 | 16:23
Թրամփը ցանկանում է ՆԱՏՕ-ի որոշ երկրների զրկել ձայնի իրավունքից․ The Telegraph
28.03.2026 | 16:00
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք․ այն զգացվել է Մադինա գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ
28.03.2026 | 15:30
Ինչու է Պապիկյանը պարգևատրվել Նապոլեոն Բոնապարտի կողմից հիմնադրված Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանով
28.03.2026 | 15:00
ՀՀ դեսպանը մասնակցել է «Հայկական արվեստն ու աշխարհը» խորագրով ամենամյա դասախոսությանը
28.03.2026 | 14:36
ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի հրթիռների միայն մեկ երրորդը․ Reuters
28.03.2026 | 14:10
Գեղասահորդ Կաորի Սակամոտոն աշխարհի չեմպիոն է դարձել ռեկորդային միավորներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 13:55
Օդեսայում ռուսական օդային հարվածների պատճառով վնասվել է ծննդատունը․ կա զոհ
28.03.2026 | 13:38
Մարդկանց ահ ու սարսափի մեջ եք պահում, ասում եք` ընտրեք, որ պատերազմ չլինի, թոռնիկս ծառայում է. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.03.2026 | 13:06
Լևիկ Միքայելյանը պարտվել է օլիմպիական չեմպիոն Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 12:55
Հատուկ առաջարկներ, ժամանակի և գումարի խնայողություն․ TOON EXPO INVEST 2026-ը Երևանում բացեց դռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.03.2026 | 12:40
Արման Ծառուկյանը և Ջորջիո Պուլասը հայացքների մենամարտ են անցկացրել ռևանշից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 12:22
Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստան» անունը կրող դպրոց
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին և Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինին: Հանդիպմանը ներկա էր նաև ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԵՄ հետ համագործակցությունը և անդրադարձել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին: Փոխվարչապետը ներկայացրել է իր գլխավորությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները և գոհունակությամբ խոսել փոխհամաձայնեցված ճանապարհային քարտեզի հաստատումից հետո կիրարկման գործընթացին անցնելու մասին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է նաև երկկողմ համագործակցության շրջանակներում ունեցած ձեռքբերումները՝ ընդգծելով, որ 2019 թվականի տարեկան գործողության ծրագրի շրջանակներում մշակված փաստաթղթերն արդեն վերջնականացման փուլում են, իսկ 2020 թվականի տարեկան գործողության ծրագրի հիմնական ուղղությունները համաձայնեցված են:

Լոուրենս Մերեդիթը և Լյուկ Դեևինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել են, որ ԵՄ-ն շարունակելու է գործնական աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարության բարեփոխումներին: Լյուկ Դևինը գոհունակությամբ ընդգծել է ԵՄ-ի հետ աշխատանքների համակարգման գործընթացում Կառավարության ներկայացուցիչների արդյունավետ աշխատանքը: Լոուրենս Մերեդիթը նշել է, որ ԵՄ-ն հետաքրքրված է աջակցություն ցուցաբերելու այդ թվում՝ արդարադատության, կրթության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և տնտեսական ներուժի բացահայտման գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման շուրջ»,- ասված է հաղորդագրությունում: