«Լարումներ եմ նկատում ընդդիմության նկատմամբ». ԲՀԿ-ականը գանգատվեց Մարությանին․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

«Լարումներ եմ նկատում այստեղ և նկատում եմ ընդդիմության նկատմամբ լարվածություն։ Ուրեմն ասեմ Ձեզ, ընդդիմությունը նրա համար է, որ կարողանան սխալներն ասել, որովհետև ձեր իշխանության ավագանիները գուցե չեն նկատում։ Ինչի՞ պիտի ամեն անգամ մեզ հիշեցնեք, որ գիտեք՝ ինչ կա, երևանցիները տեսնում են, թե դուք ինչով եք զբաղվում։ Ինչո՞վ ենք զբաղվում։ Սա ի՞նչ խոսելու ձև է։ Սա հարիր չէ նաև Ձեզ՝ կնոջ հետ խոսելը, միգուցե հրավիրեիք, ասեիք՝ եկեք զրուցենք, տեսնենք»,- դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ասաց Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամ Արմեն Ներսիսյանը։

Քաղաքապետը պատասխանեց, թե իր համար կապ չունի՝ մարդը կա՛մ ճիշտ է խոսում, կա՛մ սուտ:

«Ինձ համար կապ չունի՝ որ ֆրակցիայից է այդ մարդը։ Եթե ասվում է ակնհայտ սուտ, այո՛, ես պետք է ասեմ, որ դա սուտ է։ Ես ժամանակ չունեմ մարդուն հրավիրել։ Ձեր հորդորը տեղին էր, բայց հասցեատերը սխալ էր»,- հավելեց նա:

Արմեն Ներսիսյանը հիշեցրեց նաև քաղաքապետի խոստումը, թե «կարմիր գծերից» ստացված եկամուտը պետք է ուղղեն մանկապարտեզների ֆինանսավորմանը. «Ե՞րբ է կառուցվելու առաջին մանկապարտեզը «կարմիր գծերի» եկամուտով»։

Հայկ Մարությանը պատասխանեց. «Ես երբեք չեմ ասել, որ «կարմիր գծերը» պետք է վերանան։ Ամբողջ աշխարհում կայանման համար քաղաքացին պետք է վճարի։ Ունենք վարկ, որը մենք մարում ենք, մի փոքր գումար է մնում, որոնք մանկապարտեզ ենք վերանորոգում»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան