Արդյո՞ք «Երևան» հիմնադրամն էլ ենթարկվեց պերֆորմանսի և դարձավ «ռեկետի միջոց»․ Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.02.2026 | 12:30
Աջափնյակում հնչած կրակոցների գործով 1 անձ կալանավորվել է
23.02.2026 | 12:21
Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկին կաշառք տալու համար․ ՀԿԿ
23.02.2026 | 12:10
Հոկեյի Հայաստանի հավաքականը երկու անգամ հաղթել է Չեխիայի թիմին
23.02.2026 | 12:00
19-ամյա երիտասարդի սպանության գործով կալանավորվածներ կան // Միրզոյանը Շվեյցարիա է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 11:55
Կոմիտասի պողոտայի՝ կենսունակությունը կորցրած բոլոր ծառերը փոխարինվում են․ քաղաքապետ
23.02.2026 | 11:44
Ամսական 42 միլիոն դրամ է մտնում Երևանի բյուջե՝ ավտոմատ ինքնասպասարկող սարքերից․ քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:33
Մեքսիկայում անկարգություններ են սկսվել ազդեցիկ թմրաբարոնի վնասազերծումից հետո
23.02.2026 | 11:26
S&P Global գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական», և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում
23.02.2026 | 11:17
Աջափնյակի մետրոյի կայարանի հատվածում բիզնես կենտրոն կլինի, որը կմեղմի կառուցման ծախսերը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:09
Ե՞րբ ենք սկսում Ծարավ աղբյուրի մանկապարտեզի շինարարությունը․ Ավինյանը՝ ենթակային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:01
Տիգրան Բարսեղյանի գոլն ու Նաիր Թիկնիզյանի ասիստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:57
Բա պատասխանատուներն ո՞ւր էին, որ առանց բիտումի ասֆալտ էին լցնում․ փորձանմուշներ վերցրե՛ք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:45
Այս շաբաթ բոլոր փողոցները ավազի մնացորդներից մաքրված կլինեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:34
Հայ աթլետները երկու ոսկե մեդալ են նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում
23.02.2026 | 10:30
19-ամյա երիտասարդի սպանության գործով երկու անձ կալանավորվել է
Բոլորը

«Խոսակցություններ են պտտվում, որ Դուք և Ձեր տեղակալը կառուցապատողներից պահանջում եք, որ շինթույլտվության համար կառուցապատողը բնակարանների հինգ տոկոսը պետք է տա համայնքին, կա՞ նման բան։ Արդյո՞ք Երևան հիմնադրամն էլ ենթարկվեց պերֆորմանսի և դարձավ «ռեկետի միջոց»,- Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանին հարց ուղղեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

Քաղաքապետը պատասխանեց, թե ոչ մի կապ չունի նրա ու իր ասածի մասին. «Մարդիկ նվիրատվություն են անում քաղաքին՝ որպես կորպորատիվ, սոցիալական պատասխանատվություն։ Շինթույլտվություններն իրենց հունով գնում են։ Շատ մարդիկ ուզում են բարեգործություն անել, բայց չեն ուզում իրենց անունը տալ»։

Թեհմինա Վարդանյանն արձանագրեց, որ իր բնորոշումը ճիշտ էր՝ «Երևան» հիմնադրամը ենթարկվել է պերֆորմանսի։

«Քաղաքացիները բողոքում էին, որ Տարոն Մարգարյանը շինթույլտվության համար պահանջում էր «Երևան» հիմնադրամ մուտքագրել գումարներ, որտեղից ծախս էր արվում։ Այն ժամանակ էլ կարող էր Տարոն Մարգարյանն ասել՝ կան բարեգործներ»,- ասաց Վարդանյանը։

Հայկ Մարությանն արձագանքեց. «Դա հերթական սուտն է։ Շաբաթներ առաջ պատվիրվել են պատվոգրեր, որոնք տալու ենք համայնքին օգնած մարդկանց»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան