Քաղաքացիների կյանքը վտանգված է, սա խայտառակ իրավիճակ է. Իզաբելլա Աբգարյանը՝ քաղաքապետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
Բոլորը

Տրանսպորտը շատ վատ է աշխատում։ Երեկոյան ժամերին անհետացել են որոշ համարներ, որ մարդ կարողանա տեղափոխվի, ցերեկային ժամերին տեսնում ենք կիսադատարկ երթուղայիններ: Երևանի ավագանու նիստում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը:

«Երթևեկելը շատ դժվար է դարձել, գրեթե անհնար։ Առջևում ձմեռ է, քաղաքացիները կսառչեն կանգառներում, ի՞նչ միջանկյալ լուծում է լինելու։ Իմ երկրորդ հարցը մայթերին է վերաբերվում։ Վարորդները կայանում են երկրորդ, երրորդ գծում, մեքենաները կայանում են մայթերին։ Ինչո՞ւ ճանապարհային ոստիկանները չեն հեռացնում այդ մեքենաները։ Խայտառակ իրավիճակ է, ես իսկապես անհանգստացած եմ բնակիչների անվտանգությամբ։ Այս քաղաքը ունի՞ Ճանապարհային ոստիկանություն, տպավորություն է՝ ոչ մեկին սա չի հետաքրքրում, ինչո՞ւ չեն տուգանվում այդ վարորդները»,- քաղաքապետ Հայկ Մարությանին հարց ուղղեց ավագանու անդամը։

Ի պատասխան՝ Հայկ Մարությանն ասաց, թե Տրանսպորտի վարչությունն ու Ճանապարհային ոստիկանությունը համատեղ միջոցառումներ են իրականացնում:

«Արդյունքները լավ են լինում։ Երկու-երեք շաբաթ էֆեկտ է լինում, որը հետո կորչում է։ Շատ ճիշտ եք, որ այս պահին անբավարար է այդ մասը։ Ես սկսել եմ կոնկրետ գործողություններ անել, հստակ պահանջ եմ դրել, որ գույքագրում ենք բոլոր անցումները, որոնք գտնվում են և ուղղակի հանում ենք։ Անթույլատրելի է մեծ արագության երթևեկության գոտիում անցում ունենալ»,- ասաց քաղաքապետը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան