Մինչև Ամանոր գյումրեցի երկու անօթևան ընտանիք տնակից կտեղափոխվի նոր բնակարան

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Գյումրեցի անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնության առաջին փուլի հաջող ավարտից հետո արդեն մեկնարկել է բնակարանների գնման փուլը։

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը, հիշեցնենք, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի կտավներից մեկը վերածել էր 15.000 կտորանոց խճանկարի, որի ամեն կտորը հնարավոր էր գնել 1.000 դրամով ու օգնել գյումրեցի անօթևաններին՝ բնակարան ունենալ: Խճանկարն ամբողջացավ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը։ Նկարի վերջին կտորը տեղադրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նաև ակցիայի առաջին մասնակիցն էր:

Բարեգործական ծրագրի արդյունքում հավաքվել է 15 մլն դրամ, որով երկու բնակարան է գնվելու: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն արդեն ընտրել է երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած երկու ընտանիքներին։

«Խորհրդով հաստատվել է: Մի քիչ գումարի չափը գերազանցել է սահմանվածը, մենք նաև հիմնադրամի բյուջեից ենք ավելացնում, որովհետև երկու ընտանիքներն էլ բազմազավակ են: Մի ընտանիքում երեք արվեստագետներ են, նրանցից մեկն ունի 5 աղջիկ երեխա: Մյուս շահառու ընտանիքը՝ 3 տղա։ Երկու ընտանիքն էլ ապրում է տնակում: Ընտանիքներից մեկը պետությունից ոչ մի փոխհատուցում չի ստացել, մյուսն էլ ստացել է երկու սենյականոց բնակարան, երեք եղբայր են՝ ծնողների հետ։ Մի եղբայրը մնացել է տնակում, մյուսն ապրում է վարձով: Ընտանիքի անդամների թիվը մեծ է, սա որպես բարելավում է լինելու»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Գևորգ Գրիգորյանը՝ նշելով, որ արդեն բնակարանների ձեռքբերման հստակ պայմանավորվածություններ կան:

«Մի բնակարանը, պայմանավորվել ենք, 100 տոկոսով ձեռք ենք բերելու, իսկ մյուսում վարձով անօթևան ընտանիք է ապրում: Կինն ապրում է երեխայի հետ, ամուսինը արտագնա աշխատանքի է, հիմա սպասում ենք ամուսնու գալուն։ Ուզում ենք երկու բնակարանները միասին հանձնել։ Նպատակ ունենք, որ մինչև Նոր տարի մարդիկ նոր բնակարաններում լինեն»,- ասաց Գևորգ Գրիգորյանը։

Նշենք, որ նախատեսվում էր հավաքված խճանկարն աճուրդով վաճառել, իսկ ստացված գումարով ևս մեկ կամ մի քանի բնակարան ձեռք բերել: Այս ծրագիրը, սակայն, մինչև հետաձգվում է հունվարի կեսերը:

Փոխարենը Հիմնադրամը նոր ծրագիր է սկսում, որի շնորհիվ 50 անօթևան ընտանիք նոր բնակարան կունենա: Այս անգամ շահառուները լինելու են արհեստի, արվեստի, սպորտի, բժշկության ոլորտների ներկայացուցիչները, որոնք անօթևան են։

«Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ աճուրդը տեղափոխել ենք, նոր նախագծի մեկնարկ ենք տալիս հունվարի 15-ին: Հիմա հանրային կերպով չենք հայտարարում, որովհետև մի քիչ համահայկական նախագիծ է ու մեծ մասշտաբներ է ունենալու»,- ասաց Գևորգ Գրիգորյանը՝ հավելելով, որ ծրագիրը դեռևս նախապատրաստական աշխատանքների փուլում է:

Էմմա Չոբանյան