Ակնհայտ արտառոց դեպք է, երբ ուղեղի ցնցումով մարդուն տեղափոխում են հիվանդանոց ու հետաքննություն չի իրականացվում. Փոստանջյանի հայտարարությունը

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Երևանի ավագանու ընտրություններում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել, որը գրառել է Ֆեյսբուքյան իր էջում.

«Հաղորդագրություն հիվանդանոցից

Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցների նախաձեռնությամբ և նրանց անմիջական մասնակցությամբ իմ և իմ դստեր՝ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ տեղի է ունեցել բռնություն: Բռնությամբ հասցված մարմնական վնասվածքների պատճառով ես և Լիլիթ Դրամփյանը դիմել ենք բժշկական օգնություն ստանալու համար «Շտապ օգնություն» և «Արմենիա» բժշկական հիմնարկներ: Վերը նշված ծառայությունները արձանագրել են մեզ պատճառված մարմնական վնասվածքները ու դրանք ստանալու հանգամանքները, և այդ տեղեկատվությունը, համաձայն սահմանված կարգի, փոխանցել են համապատասխան իրավապահ մարմնին:

Բացի վերը նշվածից՝ ԶԼՄ-ները նույնպես հրապարակել են մեր նկատմամբ կատարված բռնությունը: Դեպքից անցել է ավելի քան 24 ժամ, սակայն իրավապահ մարմինների կողմից համապատասխան գործողություն կատարելու վերաբերյալ արձագանք չկա:

Ակնհայտ արտառոց դեպք է, երբ ուղեղի ցնցում ախտորոշմամբ մարդուն տեղափոխում են հիվանդանոց, և այդ մասին տեղեկացված իրավապահ մարմինը միջոցներ չի ձեռնարկում՝ իրականացնելու իր պարտականությունները` անցկացնելու հետաքննություն:

Հայաստանի Հանրապետությունում ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Եթե առկա է նման փաստի վերաբերյալ հայտարարություն, պետության պարտականությունն է` ի դեմս իրավապահ մարմնի կատարել համապատասխան հետաքննություն՝ օգտագործելով բավարար միջոցներ վերացնելու իրավունքի խախտումը:

Հայաստանի Հանրապետությունում անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից՝ խտրականությունն արգելվում է:

Զարուհի Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ
ՀՀ ԱԺ պատգամավոր
Երևանի քաղաքապետի թեկնածու»

Հիշեցնենք, որ երեկ՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, Զարուհի Փոստանջյանը ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին ահազանգի հետքերով դստեր՝ Լիլիթ Դրամփյանի հետ մտել էր  Երևանի քաղաքապետի հանրապետական թեկնածու Տարոն Մարգարյանի Ավան վարչական շրջանի շտաբ, նրանց նկատմամբ, Փոստանջյանի պնդմամբ,  բռնություն էր գործադրվել: Այնուհետև ոստիկանական բաժանմունք բերման ենթարկված ու կարճ ժամանակ անց բաց թողնված Լիլիթ Դրամփյանին տեղափոխել էին հիվանդանոց, ուր բժիշկները նրա մոտ ուղեղի ցնցում էին ախտորոշել: