Բարգավաճման վարկանիշում ՀՀ-ն առաջ է անցել ՌԴ-ից և Ադրբեջանից, բայց զիջել է Վրաստանին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Բրիտանական Legatum վերլուծական ինստիտուտի՝ 2019 թվականի Բարգավաճման ինդեքս վարկանիշում (The Legatum Prosperity Index) Հայաստանն առաջ է անցել հետխորհրդային տարածքի բոլոր պետություններից՝ բացառությամբ Բալթյան պետությունների և Վրաստանի:

Բարգավաճման վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 61-րդ հորիզոնականը՝ անցյալ տարվա համեմատ դիրքերը բարելավելով 27 կետով:

Տարածաշրջանի երկրներից Հայաստանը զիջել է միայն 53-րդ հորիզոնականը զբաղեցնող Վրաստանին, և առաջ է անցել Ռուսաստանից (74-րդ տեղ), Թուրքիայից (91-րդ տեղ), Ադրբեջանից (92-րդ տեղ) և Իրանից (119-րդ տեղ):

Հետխորհրդային երկրներից ամենաբարձր վարկանիշն ունեն Բալթյան երկրները: Էստոնիան վարկանիշում զբաղեցրել է 21-րդ հորիզոնականը, Լիտվան՝ 33, Լատվիան՝ 35-րդ տեղը:

Նախկին ԽՍՀՄ երկրները վարկանիշային աղյուսակում գրանցել են հետևյալ ցուցանիշները. Բելառուս՝ 73, Մոլդովա՝ 81, Ղրղզստան՝ 88, Ուկրաինա՝ 96, Ուզբեկստան՝ 103, Թուրքմանստան՝ 108, Տաջիկստան՝ 114-րդ հորիզոնական:

Ամենաբարեկեցիկ երկրների եռյակում Դանիան, Նորվեգիան և Շվեյցարիան են: Վարկանիշի վերջին հորիզոնականներն էլ զբաղեցրել են Կենտրոաֆրիկյան Հանրապետությունը, Եմենը և Հարավային Սուդանը:

Վարկանիշի հեղինակները երկրները համեմատել են 9 չափանիշով. տնտեսության զարգացման մակարդակ, գործարար միջավայր, պետական կառավարման արդյունավետություն, կրթական, առողջապահության, անվտանգության և անձնական ազատության մակարդակ, ինչպես նաև սոցիալական կապիտալի զարգացում և էկոլոգիական միջավայր: