«Փորձում են մեզ դատարանից դուրս մղել, ընդունում ենք այդ մարտահրավերը». Մանվել Գրիգորյանի պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
Բոլորը

Ինչպես հասկանում եմ՝ մեզ դատարանից դուրս են մղում, բառի բուն իմաստով՝ մեր նկատմամբ բիրտ ուժ են կիրառում։ Մեզ ցույց են տալիս, որ երկրում իրավական լուծումներն այլևս փակված են, և դրանք պետք է փնտրել փողոցում կամ քաղաքական հարթակներում։ Այս մասին այսօր՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

«Համոզված լինելով, որ մեղադրանքի առնվազն 90%-ը հերյուրանք է, մենք կընդունենք այս մարտահրավերը և կձեռնարկենք այն բոլոր քայլերը, որոնք այս պարագայում հնարավոր է ձեռնարկել։ Նորմալ պայմաններում միջնորդությունները, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի, քննվում են կողմերի կարծիքները հաշվի առնելով։ Տվյալ դեպքում՝ միջնորդությունն ընթերվեց և մեկ պաշտպանի լսելով, որոշում կայացվեց, որ բոլոր միջնորդությունները նույն հիմքերով են տրված, և մենք իրավունքը չարաշահում ենք։ Անգամ ցանկության դեպքում մենք չենք կարող իրավունքը չարաշահել, որովհետև գործ ունենք ծանր հիվանդ պաշտպանյալի հետ։ Պարզ ուրվագծվեց դատարանի միտումը։ Խնդիրն այստեղ ոչ միայն իրավական է»,- ասաց Արսեն Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան